Author Archives: Miqayel

Գարնաչոն` տարվա լավագույն գոլի հեղինակ 🎥

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանում է FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունը։ «Մանչեսթեր Յունայթեդի» և Արգենտինայի ազգային հավաքականի վինգեր Ալեխանդրո Գարնաչոն արժանացավ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին։ Նրա` «Էվերթոնի» դարպասը շրջադարձ հարվածով խփած անհավանական գոլը լավագույնը ճանաչվեց 2024 թվականին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

FIFA The Best. Վինիսիուսն արժանանալու է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին

Այսօր` դեկտեմբերի 17-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալու է FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունը։ Globo Esporte-ն գրում է, որ երեկոյի գլխավոր մրցանակին արաժանանալու է Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի վինգեր Վինիսիուսը։ Նա ճանաչվելու տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 24-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբի հետ արդեն Դոհայում է։ Եզրային հարձակվողը ներկա է լինելու մրցանակաբաշխությանը, որին հրավիրված են նաև «Տարվա […]

Անվանի լրագրողը տեղեկություն է հայտնել Ռանոսի ապագայի մասին

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։ Անվանի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X-ի իր միկրոբլոգում գրում է, որ Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Ֆորտունա Դյուսելդորֆը» հետաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է վարձակալել նրան։ Կողմերն այդ հարցում հստակ բանակցություններ են վարում։ «Ֆորտունան» դեռ նախորդ ամռանն էր […]

Ռեալը ձեռք կբերի Լամինի Ֆաթիին

Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերելու «Լեգանեսի» պաշտպան, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Լեգանեսի» հետ և գործարքի դիմաց վճարելու է 100 հազար եվրո։ Մադրիդյան գրանդը նաև երիտասարդ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերն է համաձայնեցրել։ Հաղորդվում է, որ Ֆաթին հանդես է գալու «Ռեալի» Մ-19, ինչպես նաև երիտասարդական […]

Մենդեշը նշել է, թե ում է տեսնում «նոր Ռոնալդուի» դերում

Պորտուգալացի անվանի գործակալ Ժորժե Մենդեշը նշել է, թե ում է տեսնում «նոր Կրիշտիանու Ռոնալդուի դերում։ «Դժվար է հասնել նրա մակարդակին։ Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Կարծում եմ` եթե որևէ մեկի անունը նշելու հնարավորություն ունենայի, այս պահին կնշեի Լամին Յամալին»,- Մենդեշի խոսքը մեջբերում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ Հիշեցնենք, որ Մենդեշը Ռոնալդուի գործակալն է։ […]

Հենրիխ Մխիթարյանի հիասքանչ գոլային փոխանցումը Մարկուս Թյուրամին 🎥

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի վերջին խաղում շ «Ինտերը» մրցակցի դաշտում 6:0 հաշվով ջախջախեց «Լացիոյին»։ Միլանյան ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 90-րդ րոպեին հիասքանչ գոլային փոխանցում կատարեց Մարկուս Թյուրամին։ 35-ամյա հայ ֆուտբոլիստն Իտալիայի ընթացիկ առաջնությունում կատարեց երրորդ ասիստը։ Նա 15 խաղում նաև 1 գոլ է խփել։ Հ․Գ․ […]

Inter is on fire 🔥! Մխիթարյանն` ասիստի հեղինակ. «Ներաձուրին» կազմաքանդ արեց Լացիոյին 🎥

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Լացիոյի» դեմ։ Միլանյան գրանդը պարզապես կազմաքանդ արեց տանտերերին և ջախջախեց 6:0 հաշվով։ Իմոնե Ինձզագիի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Հական Չալհանօղլուն, Ֆեդերիկո Դիմարկոն, Նիկոլո Բարելան, Դենզել Դումֆրիսը, Կառլոս Ավգուստոն ու Մարկուս Թյուրամը։ «Ներաձուրիի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան […]

Նիկոլո Բարելայի ֆանտաստիկ գոլը Լացիոյի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրում Միլանի «Ինտերը» մրցակցի դաշտում մրցում է «Լացիոյի» դեմ։ «Ներաձուրիների» կազմից 51-րդ րոպեին հեռահար ֆանտաստիկ հարվածով աչքի ընկավ Նիկոլո Բարելան` հաշիվը դարձնելով 3:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Բարսելոնայի կատարյալ ֆիասկոն! Բլաուգրանան պարտվեց Լեգանեսին 🎥

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Բարսելոնան» «Մոնժուիկ» մարզադաշտում մրցեց «Լեգանեսի» դեմ։ Հանդիպումն անչափ անսպասելի մեկնարկ ունեցավ. արդեն 4-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Լեգանեսին» առաջ մղեց թիմի ավագ Սերխիո Գոնսալեսը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «բլաուգրանան» ուներ տոտալ առավելություն, ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, բայց ոչ մի կերպ չհաջողվեց խուսափել պարտությունից։ Այսպիսով, կատալոնական սենսացիոն պարտություն կրեց 0:1 […]

Չելսին հերթական հաղթանակը տարավ` կրճատելով Լիվերպուլից միավորների տարբերությունը 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Բրենֆորդի» դեմ։ «Ազնվականներն» ամբողջ հանդիպման ընթացքում ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն և հաղթեցին 2:1 հաշվով։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Մարկ Կուկուրելիան ու Նիկոլաս Ջեքսոնը։ Հյուրերից աչքի ընկավ Բրայան Մբեումոն, որն Անգլիայի ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի։ «Չելսին» 34 […]

1 149 150 151 152 153 1,872