Author Archives: Miqayel

Հիասքանչ Իտալիա! «Սկուադրա աձուրան» ծանր պայքարում հաղթեց Բելգիային🎥

Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց Բելգիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը երկու կողմերն էլ գերակտիվ էին մեկնարկել, սակայն նախաձեռնությունն իտալացիների ձեռքում էր, ովքեր էլ 13-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, սակայն, խաղից դուրս իրավիճակի պատճառով, գլխավոր մրցավար Սլավկո Վինչիչը չեղարկեց Լեոնարդո Բոնուչիի խփած գնդակը։ «Կարմիր սատանաները» շեշտը դրել հակագրոհների վրա և […]

Բարելայի գեղեցիկ անցումն ու գոլը Բելգիայի դեմ խաղում🎥

Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը մրցում է Բելգիայի ընտրանու դեմ։ Հանդիպման 31-րդ րոպեին իտալացիների կիսապաշտպան Նիկոլո Բարելան հիանալի անցում կատարեց և գրավեց Բելգիայի հավաքականի դարպասը` բացելով խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

Ֆանտաստիկ խաղ Պետերբուրգում! Իսպանիան 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի ընտրանու դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին իսպանացիները և արդեն 8-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Կոկեի` աջ եզրից իրացրած անկյունայինի իրացումից հետո Ժորդի Ալբան ընթացքից հարվածեց, ինչ հետո, գնդակն անդրադառնալով Դենիս Զաքարիայից, հայտնվեց Շվեյցարիայի հավաքականի դարպասում։ Խփած գոլից հետո հանդիպում հիմնականում հանդարտվեց և […]

Բելգիա – Իտալիա . մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում Բելգիայի հավաքականը Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կմրցի Իտալիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանղ տարբերակով` այստեղ։

Շվեյցարիա – Իսպանիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2020-ի շրջանակում մեկնարկում են քառորդ եզրափակիչները. Իսպանիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում կմրցի Շվեյցարիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանղ տարբերակով` այստեղ։ Կողմերը հանդիպումը կմեկնարկեն հետևյլալ մեկնարկային կազմերով.

Ֆրանսիա – Շվեյցարիա հանդիպման վերախաղարկման համար ստորագրահավաք է անցկացվում

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը 11-մետրանոց հարվածաշարով պարտվեց Շվեյցարիայի ընտրանուն (խմբ.` հանդիպման հիմանական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով) և լքեց պայքարը։ Ինչպես տեղեկացնում է RTL պարբերականը, Ֆրանիսայի հավաքականի երկրպագուներից մեկը ստորագրահավաք է անցկաղնում հանդիպման վերախաղարկման համար։ Այդ ստրոգրավաքը ստեծղվել է, քանի որ շատերը կարծում են, թե Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերը «եռագույնների» […]

Տոնի Կրոսը հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որ ավարտում է միջազգային կարիերան. «Ես 106 հանդիպում եմ անցկացրել Գերմանիայի հավաքականի կազմում։ Եվս մեկն այլևս չի լինի։ Ես շատ կցանկանայի, որ արդյունքում լիներ 109 խաղ, որպեսզի ընդհանուր տիտղոսների հավաքածուում ավելանար նաև Եվրոպայի չեմպիոնությունը, և ես ամեն ինչ կտայի դրա համար։ Ես Եվրոյից հետո […]

Պաշտոնական. Յունայթեդը նոր պայմանագիր կնքեց Մատայի հետ

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել Խուան Մատայի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև գործող պայմանագիրը երկարաձգվել է 1 տարով, որը կավարտվի 2022 թ. հունիսի 30-ին։ Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանը «կարմիր սատանաների» գույները պաշտպանում է 2014 թ. հունվարից և մինչ այս պահը մանկունյական ակումբի կազմում անցկացրել է 273 հանդիպում` դառնալով […]

Մադրիդի դատարանն ՈՒԵՖԱ-ին արգելել է Սուպերլիգայի ակումբների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

Մադրիդի արբիտրաժային դատարանը վճռել է, որ ՈՒԵՖԱ-ն պետք զերծ մնա Սուպերլիգայի ակումբների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց։ Ինչպես տեղեկացնում է El Confidencial-ը, դատավոր Մանուել Ռուիս դե Լարան ՈՒԵՖԱ-ից պահանջել է դադարեցնել բոլոր կարգապահական վարույթները «Ռեալի», «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» նկատմամբ, որոնք դեռևս չեն հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին։ Բացի դրանից, դատավորը պահանջում է չկիրառել նաև, այսպես կոչված, քողարկված […]

Գրիզմանն ու Մբապեն կոնֆլիկտ ունեն. վերջինս նախանձում է Գրիզմանի ունեցած դերին հավաքականում

Ֆրանսիայի հավաքականի երկու հարձակվողներ Կիլիան Մբապեի ու Անտուան Գրիզմանի միջև կարծես թե կոնֆլիկտ է առաջացել։ Ինչպես տեղեկացնում է իսպանացի լրագրող Տոնի Խուանմարտին` հղում կատարելով L’Equipe-ին, ֆուտբոլիստները վիճել են Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում կայացած Ֆրանսիա 3:3 (11 մ`4:5) Շվեյցարիա հանդիպման ընթացքում։ Բանն այն է, որ Մբապեն սկսել է նախանձել հավաքականում Գրիզմանի ունեցած դերին։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի […]

1 1,496 1,497 1,498 1,499 1,500 2,099