Author Archives: Miqayel

Բորուսիա Մյունխենգլադբախ – Մանչեսթեր Սիթի․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Բորուսիա Մյունխենգլադբախն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Այս հանդիպումը կկայան Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։ Նախապես որոշված էր, որը խաղը կայանալու է Մյունխենգլադբախում՝ «Բորուսիա Պարկ» մարզադաշտում, սակայն Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համաճարակի նոր տեսակի բռնկման պատճառով, Գերմանիան որևէ հաղորդակցություն չունի վերջինիս հետ, այդ պատճառով էլ […]

Ատալանտա – Ռեալ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում Բերգամոյում միմյանց դեմ կմրցեն «Ատալանտան» ու «Ռեալը»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Շիրակն ու Վանը բաժանվեցին խաղաղությամբ🎥

VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 4-րդ տուրից հետաձգված «Շիրակ» – «Վան» հանդիպումը, որը տեղի ունեցավ Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Չնայած հանդիպման ընթացքում երկու ակումբներն էլ ունեին հաշվի մեջ փոփոխություն մտցնելու լավ պահեր, սակայն խաղում այդպես էլ գոլեր չարձանագրվեցին։ Հանդիպում ավարտվեց այն հաշվով, որով կողմերը սկսել էին՝ 0։0։ «Շիրակն» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 6 միավոր […]

Խաշմանյանի՝ Ալաշկերտ վերադարձը հաջող ստացվեց🎥

VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 7-րդ տուրից հետաձգված «Լոռի» – «Ալաշկերտ» հանդիպումը։ «Ալաշկերտը», չնայած խաղի մեծ մասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով, սակայն հաղթեց 1։0 հաշվով։ Երևանյան ակումբի կազմից 29-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց VBet Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ Դավիդ Դավիդյանը, ով կոպիտ խախտում թույլ տվեց «Լոռիի» հարձակվող Ալեքսանդր Ստեպանովի նկատմամբ։ Նույնիսկ հանդես գալով 10 […]

Կոկե․ «Երկու գոլ կխփենք Լոնդոնում, և Ատլետիկոն կշարունակի պայքարը»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Բուխարեստի «Ազգային» մարզադաշտում կայացած խաղում 0։1 հաշվով զիջեց «Չելսիին»։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել մադրիդյան ակումբի ավագ Կոկեն։ «Դժվար խաղ ստացվեց։ Մենք փորձեցինք հավատարիմ մնալ մեր խաղային ձեռագրին, սակայն չօգտագործեցինք մեր պահերը։ Այժմ պետք է մտածենք պատասխան խաղում հաղթելու մասին։ Թվում էր՝ թիմերի միջև տարբերությունն անշան է, […]

Գասպերինի․ «Նման խաղերում մենք միշտ ավելի շատ վարպետություն ենք ցույց տվել»

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման մասին․ «1/4 եզրափակչի ուղեգիրը կխաղարկվի երկու հանդիպումների արդյունքում։ Ակնհայտ է, որ դիմակայության առաջին խաղում հաղթանակը կատարյալ մեկնարկ կլինի, սակայն պետք է պահպանել հանգստություն։ Մենք կադրային խնդիրներ ունենք, սակայն կփորձենք լուծել դրանք։ Այսպես թե այնպես՝ մեզ ամենաբարձր մակարդակի հանդիպում է սպասվում […]

Մեկ գնդակով՝ երկու նապաստակ! Բավարիայի 17-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ ցուցանիշներ գրանցեց

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով ջախջախեց «Լացիոյին»։ Հանդիպման 24-րդ րոպեին մյունխենյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ 17-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, ով մեկ գնդակով միանգամից երկու տպավորիչ ցուցանիշ է գրանցել։ Ինչպես հայտնում է OptaFranz-ը, անգլիացի կիսապաշտպանը դարձել է «Բավարիայի» կազմում Չեմպիոնների լիգայի շրջանակում երբևէ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Մուսիալան հանդիպման օրը […]

ՉԼ պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում Լևանդովսկին շրջանցեց Ռաուլին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ։ Մյունխենյան ակումբի հաղթական մեկնարկը դրեց լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկին, ով արդեն 9-րդ րոպեին առաջ մղեց «Բավարիային»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 32-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում խփեց իր 72-րդ գոլը և մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում գերազանցեց «Ռեալի» և «Շալկե-04»-ի […]

Ժիրուն երբեք չի ծերանում․ Տուխելը դաս տվեց Սիմեոնեին🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում միմայնց դեմ մրցեցին «Ատլետիկո Մադրիդն» ու «Չելսին»։ Հանդիպումը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կայացավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Ազգային» մարզադաշտում, այսինքն, չեզոք դաշտում, սակայն հանդիպման տանտերը մադրիդյան ակումբն էր։ Առաջին խաղակեսում «ազնվականներն» ունեին առավելություն, սակայն «Ատլետկոն» անձնուրաց պաշտպանվում էր և իրական գոլային պահեր գրեթե չկային։ Դիգեո Սիմեոնեի թիմը գնդակը զիջել էր […]

Օլիվիե Ժիրուի ֆանտաստիկ գոլը Ատլետիկոյի դարպասը 🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Չելսին» մրցում է «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպման 71-րդ րոպեին լոնդոնյան ակումբին հաջողվեց բազմաքայլ գրոհի արդյունքում բացել հանդիպման հաշիվը, որի հեղինակը դարձավ Օլիվիե Ժիրուն։ Ֆրանսիացի հարձակվողը մկրատաձև հարվածով գրավեց Յան Օբլակի դարպասը դարպասը՝ հաշիվը դարձնելով 1։0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,442 1,443 1,444 1,445 1,446 1,924