Author Archives: Miqayel

Չելսի – Ատլետիկո Մադրիդ․ ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև երեք շաբաթ առաջ կայացած խաղում լոնդոնյան ակումբը Օլիվիե Ժիրուի միակ գոլի շնորհիվ հաղթել է 1։0 հաշվով։ Պատասխան հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ […]

Կապառոսը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը: Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան  Էդուարդ Սպերցյանը, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, «Լոռի ՖԱ» կիսապաշտպան Արամ Քոչարյանը և «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։ Տևական դադարից հետո ազգային հավաքական են հրավիրվել Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Պետրոս Ավետիսյանը և Արթուր Միրանյանը։ Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միանա թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը […]

Բարսան ու Յուվեն, հնարավոր է, խոշոր փոխանակում իրականացնեն

Ինչպես տեղեկացնում է Calciomercato.com-ը, «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» , հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով։ Բանն այն է, որ թուրինյան ակումբը Պաուլո Դիբալայի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դադարեցրել է։ Արգենտինացի ֆուտբոլիստը դժգոհ է «բյանկոներիների» շարքերում ունեցած իր կարգավիճակից, այդ պատճառով էլ մտադիր է փոխել ակումբային գրանցումը։ Դրան զուգահեռ, Անտուան Գրիզմանն էլ «Բարսելոնայում» մշտապես հայտնվում է քննադատությունների ալիքի […]

Տուխելը՝ լրագրողին․ «Հերիք է Վերների մասին կարդաք․ ավելի լավ է՝ գիրք կարդացե՛ք»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ բուռն է արձագանքել լրագրողի այն նկատառմանը, որ օրվա ընթացքում նա շատ է կարդում լուրեր այն մասին, որ Տիմո Վերները հեռանալու է լոնդոնյան ակումբից։ «Հերի՛ք է կարդաք, հերի՛ք է։ Ի՞նչ եք դուք ընդհանարպես կարդում։ Ավելի լավ է՝ գիրք կարդացե՛ք։ Տիմո Վերների մասին գրքեր չկան, […]

Բելգիայի ու Հոլանդիայի առաջնությունները շուտով կմիավորվեն

Կայացել է Բելգիայի բարձրագույն դիվիզիոնի՝ Պրո լիգայի բոլոր մասնակից-ակումբների հերթական խորհրդաժողովը։ Ինչպես տեղեկացնում է Պրո լիգայի պաշտոնական կայքը, խորհրդաժողովի ընթացքում քննարկվել է Բելգիայի ու Հոլանդիայի առաջնությունների միավորման հարցը, որին բոլոր ակումբների ներկայացուցիչները միաձայն կողմ են քվեարկել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միավորված առաջնությունը կոչվելու է ԲեՆիԼիգա։ «ԲեՆիԼիգան բոլոր պրոֆեսիոնալ ակումբների համար պետք է ուղեկցվի տնտեսական կայունությամբ՝ ստեղծելով մեկ […]

Գվարդիոլայի թիմերը 12 մրցաշրջան անընդմեջ դառնում են 100+ գոլի հեղինակ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» 2։0 հաշվով հաղթեց «Բորուսիա Մյունխենգլադբախին»։ Մանկունյական ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4։0 հաշվով և պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակչի շրջանակում։ Պատասխան հանդիպման գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Կևին դե Բրոյնեն ու Իլկայ Գյունդողանը համապատասխանաբար 12-րդ ու 18-րդ րոպեներին։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, ընթացիկ մրցաշրջանում «քաղաքաբնակները» բոլոր մրցաշարերի […]

Բենզեման ՉԼ շրջանակում կրկնել է Մեսսիի ու Ռաուլի անհավանական ռեկորդը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ և պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակչում։ Մադրիդյան ակումբի կազմում այդ հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Կարիմ Բենզեման։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, ֆրանսիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում գոլի հեղինակ է դառնում արդեն 17-րդ տարին անընդմեջ` կրկնելով Լեո Մեսսի […]

Կևին դե Բրոյնեի գեղեցկագույն «կրակոցը» Բորուսիայի դարպասը🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» 2։0 հաշվով առավելության հասավ «Բորուսիա Մյունխենգլադբախի» նկատմամբ։ Պեպ Գվարդիոլայի սաներն ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 4։0 հաշվով և պայքարը կշարունակեն մրցաշարի 1/4 եզրափակչում։ Պատասխան հանդիպման 12-րդ րոպեին «Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն ձախ ոտքի գեղեցկագույն հարվածով դարձավ գոլի հեղինակ՝ առաջ մղելով «քաղաքաբնակներին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալը հիանալի տեսք ուներ․ «արքայական» ակումբը որևէ հնարավորություն չտվեց Ատալանտային🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև երեք շաբաթ առաջ կայացած առաջին խաղում «արքայական» ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր 1։0 հաշվով։ Պատասխան հանդիպումն ակտիվ մեկնարկեցին Բերգամոյից ժամանած հյուրերը, ովքեր փորձեցին ինչ-որ ձև ճեղքել «Ռեալի» պաշտպանությունը։ Որոշ դրվագներում դա նրանց մոտ ստացվում էր, սակայն Ջանպիերո Գասպերինիի […]

Լոռին չի շարունակի մրցելույթները VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում

Մարտի 16-ին VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում պետք է կայանար «Արարատ» – «Լոռի» հանդիպումը, սակայն այն այդպես էլ չմեկնարկեց։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Վանաձորը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից հետո լքել են խաղադաշտը: Հանդիպման պատվիրակը և գլխավոր մրցավարը սպասել են 10 րոպե՝ հնարավորություն տալով «Լոռի ՖԱ»-ի […]

1 1,425 1,426 1,427 1,428 1,429 1,925