Author Archives: Miqayel

Էլ կլասիկոյի մրցավարն արտասվել է «Ռեալի» TV-ի արած հայտարարության մասին խոսելիս

Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավար նշանակված Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեան արտասվել է «արքայական» ակումբի հեռուստաալիքի արած հայտարարության մասին խոսելիս. «Երբ դպրոցում երեխայիդ ասում են, որ իր հայրը «գող» է, և նա տուն է գալիս արցունքներն աչքերին, շատ ծանր հարված է։ Միակ բանը, որը կարող եմ անել այն է` որդուս դաստիարակել […]

Ֆլիկ. ««Ռեալը» հիանալի թիմ է, բայց մենք ցանկանում ենք հաղթել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչից առաջ խոսել է մրցակցի մասին. «Ինձ համար առաջնայինը մրցակցի հանդեպ հարգանքն է։ «Ռեալը» հիանալի թիմ է և ակումբ, բայց մենք ցանկանում ենք հաղթել ու նվաճել տիտղոսը։ Բոլորը ցանկանում են հաղթել։ Հենց դրա համար ենք աշխատում։ Պետք է կենտրոնանք ներկայի վրա և վայելենք եզրափակիչը։ […]

Սպերցյանի հիասքանչ գոլը Մախաչկալայի «Դինամոյի» դեմ խաղում 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում մրցում է Մախաչկալայի «Դինամոյի» դեմ։ 65-րդ րոպեին հյուրերից հեռահար հիասքանչ հարվածով հաշիվը 3:1 է դարձրել թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Նշենք, որ Սպերցյանը 79-րդ րոպեին կարող էր նաև դուբլ գրանցել, սակայն 11-մետրանոցից նրա հարվածից հետո գնդակը բարձր է ընթացել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]

«Ռեալի» հայտացուցակը «Բարսելոնայի» դեմ գավաթային եզրափակիչի համար 📸

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչի համար նախատեսված հայտացուցակը։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես։ Պաշտպաններ – Դավիդ Ալաբա, Լուկաս Վասկես, Խեսուս Վալյեխո, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆերլան Մենդի, Ռաուլ Ասենսիո։ Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգեմ, Ֆեդերիկո Վալվերդե, Լուկա […]

Գրիգորյանի ասիստից հետո շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ է խփել «Ֆարուլի» ֆուտբոլիստը 🎥

Ռումինիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում մրցակցի դաշտում «Ֆարուլը» 1:4 հաշվով պարտվել է «Կլուժին» և մրցաշարում ավարտել մրցելույթը։ Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որի` 36-րդ րոպեին կատարած գեղեցիկ ասիստից հետո «Ֆարուլի» ավագ Դենիս Ալիբեկը շրջադարձ ֆանտաստիկ հարվածով գրավել է մրակից դարպասն ու հաշիվը դարձրել 1:1։ «Կլուժը» Ռումինիայի գավաթի խաղարկության եզրափակիչում մայիսի […]

Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը

Դուբայում ապրիլի 22-ին տեղի ունեցած «Արհեստական բանականությունը առողջապահական և սպորտային ոլորոտում»  թեմայով  պանելային քննարկմանը աշխարհահռչակ բիզնես մագնատ, ներդրող Իլոն Մասկի մայրը՝ Մեյ Մասկը, ներկայացրել է YoHealth առողջ ապրելակերպը խթանող հայկական հավելվածը։ Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Fastex էկոհամակարգի  և YoHealth հավելվածի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պատրիս Էվրան։ Միջոցառումը մոդերացնում էր […]

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալի» դեմ գավաթային եզրափակիչի համար 📸

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի համար նախատեսված հայտացուցակը։ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ինիակի Պենյա, Վոյցեխ Շյեսնի։ Պաշտպաններ – Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստիենսեն, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորթ, Ժերար Մարտին։ Կիսապաշտպաններ – Գավի, Պեդրի, […]

«Սա թատերական խմբակ չէ». Անչելոտին` Էնդրիկի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի խաղից (1:0) հետո քննադատել է ակումբի հարձակվող Էնդրիկին. «Նա պետք է այդպես չվարվեր։ Էնդրիկը երիտասարդ է և շատ բան ունի սովորելու։ Նա պետք է հարվածեր այդ դրվագում։ Սա թատերական խմբակ չէ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։ «Խետաֆեի» դեմ խաղում 18-ամյա ֆուտբոլիստը […]

Պաշտոնական. Ջեյմի Վարդին կհեռանա «Լեսթերից»

«Լեսթերի» լեգենդար հարձակվող Ջեյմի Վարդին ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից, հայտնում է «աղվեսների» պաշտոնական կայքը։ «Դա, իրոք, տխուր օր է լինելու։ Այդ մասին մտածել ու խոսել եմ ընտանիքիս հետ։ Կարծում եմ` հեռանալու ժամանակն է։ Յուրաքանչյուր լավ բան ավարտվում է։ Այդ օրը շատ էմոցիաներ կլինեն։ Ոչ ոք չգիտի` ինչպես այն կավարտվի։ Եթե այլ մարդկանց հարցնեք, կհաստատեն, […]

Գյուլերի տպավորիչ գոլը ծանրագույն հաղթանակ պարգևեց «Ռեալին» «Խետաֆեի» դեմ խաղում 🎥

Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։ «Արքայական» ակումբը ծանրագույն պայքարում հաղթեց 1:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հաղթական գոլը 21-րդ րոպեին հեռահար տպավորիչ հարվածով խփեց Արդա Գյուլերը։ «Ռեալը» 72 միավորով երկրորդն է, «Խետաֆեն»` 39 միավորով 12-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

1 106 107 108 109 110 1,917