ԿԼ. «Չելսին» շանս չտվեց «Յուրգորդենին»` հաղթելով խոշոր հաշվով 🎥
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Չելսին» Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մրցեց «Յուրգորդենի» դեմ։ «Թոշակառուները» շանս չտվեցին մրցակցին` հաղթելով 4:1 հաշվով։ Լոնդոնյան գրանդից դուբլ գրանցեց Նիկոլաս Ջեքսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջեյդոն Սանչոն ու Նոնի Մադուեկեն։ Տանտերերի հեղինակության գոլը խփեց Իսակ Ալեմայեուն։ Կողմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն մայիսի 8-ին «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]