Author Archives: Miqayel

«Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտները` ըստ Goal-ի

Հեղինակավոր Goal.com պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների լավագույն քսանյակը։ Նախորդ թարմացման համեմատ` ցանկում առաջին անգամ հայտնվել են Խուլիան Ալվարեսը, Խվիչա Կվարացխելիան, մրցանակի գործող դափնեկիր Ուսման Դեմբելեն, Կրիշտիանու Ռոնալդուն և Լաուտարո Մարտինեսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Ռոնալդուի 968-րդ գոլն ու «Ալ Նասրի» 16-րդ անընդմեջ հաղթանակը 🎥

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 28-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։ Հյուրերից 15-րդ րոպեին հաշիվը բացել է պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 968-ի։ Ժորժե Զեշուի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Ժոաու Ֆելիքսը։ Էր Ռիյադը ներկայացնող ակումբը բոլոր մրցաշարերում տարել […]

«Լիվերպուլը» վստահ հաղթանակ տարավ «Ֆուլհեմի» նկատմամբ 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։ Մերսիսայդյան գրանդի հաղթական գոլերը խփեցին 17-ամյա վինգեր Ռիո Նգումոհան և Մոհամեդ Սալահը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում նախորդ հաղթանակը տարել էր փետրվարի 28-ին` 28-րդ տուրում 5:2 հաշվով առավելության հասնելով «Վեսթ Հեմի» նկակտմամբ։ «Լիվերպուլը» 52 միավորով ամրապդնդցեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր պարգևող […]

«Ատլետիկոն» «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ պարտվեց «Սևիլիային» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում հյուրընկալվելիս 1:2 պարտվեց «Սևիլիային»։ Անդալուզյան ակումբից գոլերը խփեցին Ակոր Ադամսն ու թիմի ավագ Նեմանյա Գուդելը։ «Ռոխիբլանկոսից» աչքի ընկավ Խավիեր Բոնարը։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը Լա լիգայում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը։ Մադրիդյան գրանդը նախորդ տուրերում էլ զիջել էր «Ռեալին» (2:3) և «Բարսելոնային» (1:2)։ «Ատլետիկոն» 57 […]

«Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային»` բարձրանալով 4-րդ տեղ 🎥

Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրում «Յուվենտուսը» Բերգամոյում 1:0 հաշվով հաղթեց «Ատալանտային»։ «Բիանկոներիի» հաղթական գոլը 48-րդ րոպեին խփեց Ժերեմի Բոգան` գրավելով նախկին ակումբի դարպասը։ Թուրինյան գրանդը 60 միավորով բարձրացավ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր պարգևող 4-րդ տեղ։ «Ատալանտան» 53 միավորով 7-րդն է։ 5-րդ տեղ նահանջած «Կոմոն» ունի 58 միավոր։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ապրիլի 12-ին կմրցի […]

«Բավարիան» ճախրում է` քարը քարի վրա չթողնելով «Սանկտ Պաուլիին» 🎥

Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Բավարիան» մրցակցի դաշտում 5:0 հաշվով ջախջախեց «Սանկտ Պաուլիին»։ «Ռեկորդ մայսթերից» մեկական գոլ խփեցին Ջամալ Մուսիալան, Լեոն Գորեցկան, Մայքլ Օլիսեն, Նիկոլաս Ջեքսոնն ու Ռաֆայել Գերեյրուն։ Մյունխենյան գրանդը 76 միավորով առաջին տեղում է, «Սանկտ Պաուլին»` 25 միավորով 16-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

«Բարսան» դերբիում խոշոր հաշվով հաղթեց «Էսպանյոլին» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում կատալոնական դերբիում 4:1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ «Բլաուգրանայից» փայլեց Լամին Յամալը, որը գրանցեց մեկ գոլ ու երկու ասիստ։ 18-ամյա վինգերը 100-րդ հանդիպումն էր անցկացնում։ Հանսի Ֆլիկի գլխավորած երկու գոլ խփեց Ֆերան Տոռեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը։ Հյուրերի գոլը խփեց Պոլ Լոսանոն։ «Բարսելոնան» 79 միավորով […]

«Միլանը» «Սան Սիրոյում» խոշոր հաշվով սենսացիոն պարտություն կրեց 🎥

Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 0:3 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Ուդինեզեից»։ Ուդինեից ժամանած հյուրերից գոլերը խփեցին Յուրգեն Էկելենկամպն ու Արթուր Աթան, իսկ «ռոսոներիի» պաշտպան Դավիդե Բարտեզագին գրավեց սեփական դարպասը։ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Նախորդ տուրում էլ միլանյան գրանդը 0:1 հաշվով պարտվել էր գործող չեմպիոն «Նապոլիին»։ «Միլանը» 63 […]

«Արսենալը» սենսացիոն պարտություն կրեց` բարդացնելով չեմպիոնական գործը 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» տնային խաղում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Բորնմութից»։ Հյուրերի հաղթական գոլերը խփեցին Էլի Ջունիոր Կրուպին ու Ալեքս Սքոթը։ «Զինագործներից» աչքի ընկավ Վիկտոր Դյոկերեշը։ «Արսենալը» 70 միավորով առաջին տեղում է։ Մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթին» 61 միավոր ունի, բայց, առաջատարի համեմատ, երկու հանդիպում քիչ է անցկացրել։ «Բորնմութը» 45 միավորով 9-րդն է։ […]

«Ռեալը» գլխավորելու նոր թեկնածու կա

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդե Դեշամն աշխարհի 2026թ. առաջնության ավարտից հետո կարող է աշխատանքի անցնել Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է RMC Sport-ը։ 57-ամյա մասնագետն «արքայական» ակումբը գլխավորելու թեկնածուներից մեկն է դարձել։ Մադրիդյան գրանդն այժմ մարզող Ալվարո Առբելոային, առանց նշանակալի հաջողության, չի հաջողվի պահել պահել պաշտոնը։ «Լոս բլանկոսի» ղեկավարներն ընթացիկ մրցաշրջանում տիտղոսներ նվաճելու հարցում այլևս լավատես […]

1 2 3 2,099