Միլանը ֆանտաստիկ հաղթանակ տարավ Էմպոլիի նկատմամբ (տեսանյութ)

Միլանը ֆանտաստիկ հաղթանակ տարավ Էմպոլիի նկատմամբ (տեսանյութ)

23/02/2019 - 01:27

Իտալիայի առաջնության 25րդ տուրը մեկնարկեց «Միլան-«Էմպոլի» հանդիպումով: Տանտերերը հաղթանակ տարան 3:0 հաշվով:

Բոլոր գոլերը խփվել են 2-րդ խաղակեսում: Խաղակեսի մեկնարկից 4 րոպե անց Պյոնտեկը բացել է հաշիվը: Ընդամենը 2 րոպե անց Կեսիեն կրկնապատկել է այն: 67-րդ րոպեին Կաստիլյեխոն հաիվը դարձրել է խոշոր:

Հարկ է նշել, որ 2 անգամ էլ VAR համակարգի օգտագործումից հետո «Միլանի» գոլերը չեղարկվել են. առաջին կեսում խաղից դուրս վիճակից գոլ էր խփել Պակետան, իսկ երկրորդում կանոնների խախտումից հետո Բորինին:

Այս հաղթանակից հետո Գատուզոյի գլխավորած թիմը 45 միավոր է վաստակում և շարունակում է լինել 4-րդ հորիզոնականում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023