Վերլուծություն
Մրցաշարային աղյուսակներ
Քեյնը Մունդիալներում խփած գոլերի քանակով շրջանցեց Պելեին և հավասարվեց Ֆոնտենին 🎥
Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը ԿԴՀ-ի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում (2:1) դուբլ գրանցեց և Մունդիալների պատմության մեջ լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 6-րդ տեղ։
«Բավարիայի» հարձակվողը մրցաշարում խփած գոլերի քանակը հասցրել է 13-ի` շրջանցելով «Ֆուտբոլի արքա» Պելեին (Բրազիլիա, 12)։
Քեյնը հավասարվել է Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ժյուսթ Ֆոնտեին։ Վերջինը նույնպես 13 գոլ է խփել աշխարհի առաջնություններում։
32-ամյա Քեյնը Մունդիալներ
ի պատմության մեջ լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն Լիոնել Մեսիին (Արգենտինա, 19), Կիլիան Մբապեին (Ֆրանսիա, 18), Միրոսլավ Կլոզեին (Գերմանիա, 16), Ռոնալդոյին (Բրազիլիա, 15) և Գերդ Մյուլերին (Գերմանիա, 14)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
ԱԱ-2026. Անգլիան Քեյնի դուբլի շնորհիվ մեծ դժվարությամբ հաղթեց ԿԴՀ-ին` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Անգլիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմի նկատմամբ։
Հանդիպումը մեկնարկեց շատ անսպասելի, քանի որ արդեն 7-րդ րոպեին Բրայան Սիպենգան առաջ մղեց Կոնգոյին։
Բաց թողած գոլից հետո անգլիացիները տիրեցին նախաձեռնությանը և գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն։
Այդուհանդերձ, Թոմաս Տուխելի գլխավորած թիմը միայն 75-րդ րոպեին կարողացավ խփել պատասխան գնդակը. աչքի ընկավ Հարի Քեյնը։
«Բավարիայի» հարձակվողը ևս մեկ գոլ էլ խփեց 86-րդ րոպեին` հաղթանակ պարգևելով «Երեք առյուծներին»։
Անգլիայի դարպասի երկու գրավման դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց «Բարսելոնայի» նորեկ Էնթոնի Գորդոնը, որը փոխարինման էր մտել 61-րդ րոպեին։
Քեյնը Մունդիալում խփած գոլերի քանակը հասցրեց 5-ի և լավագույն ռմբարկուների պայքարում Էռլինգ Հոլանդի (Նորվեգիա) հետ կիսում է 3-4-րդ տեղերը։ Առաջատարները Կիլիան Մբապեն (Ֆրանսիա) ու Լիոնել Մեսին (Արգենտինա) են, որոնք խփել են 6-ական գոլ։
Այսպիսով, Անգլիայի հավաքականը դժվարությամբ դուրս եկավ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 6-ին կմրցի Մեքսիկայի թիմի դեմ, մեկնարկը` ժամը 4:00-ին։ Հանդիպումը կկայանա Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Պաշտոնական. Կլեման Լանգլեն փոխել է ակումբը 📸
«Բենֆիկան» Մադրիդի «Ատլետիկոյից» վարձակալել է կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեին, հայտնում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը վարձակալական պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը վարձակալական համաձայնագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կդառնա «Բենֆիկայում» լիիրավ անդամ։ Նա Լիսաբոնը ներկայացնող ակումբի հետ մինչև 2029թ. հուլիսի 1-ը պայմանագիր է կնքել։
31-ամյա պաշտպանը «Ատլետիկոյում» հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 60 խաղում խփել է 3 գոլ, կատարել 3 ասիստ։
Լանգլեն առավել հայտնի է «Բարսելոնայում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից (2018-2023թթ.), որի կազմում մասնակցել է 160 հանդիպման` գրանցելով 7 գոլ ու 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Պաշտոնական. «Ինտերն» ու Մխիթարյանը նոր պայմանագիր կնքեցին 📸
«Ինտերն» ու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ներաձուրիի» կազմը համալրել է 2022թ. հուլիսին, 187 խաղում խփել է 12 գոլ, կատարել 21 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Յամալ. «Կարծում եմ` կհաղթեմ այս աշխարհի առաջնությունը»
«Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը կարծում է, որ կդառնա աշխարհի չեմպիոն, հայտնում է COPE-ն։
«Երբ որևէ մրցաշար է մեկնարկում, ես մտածում եմ, որ կհաղթեմ այն։ Հենց դա եմ այժմ մտքումս պահում։ Կարծում եմ` կհաղթեմ այս աշխարհի առաջնությունը»,- ասել է 18-ամյա ֆուտբոլիստը։
Իսպանիայի հավաքականն ԱԱ-2026-ում դուրս է եկել 1/16 եզրափակիչ, որտեղ հուլիսի 2-ին կմրցի Ավստրիայի թիմի դեմ, մեկնարկը` ժամը 23:00։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը հանդես է եկել Մունդիալի փլեյ-օֆֆ-ում 📸
Խիլբերտո Մորան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Էկվադորի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղին (2:0)` դառնալով Մունդիալների պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը հանդես է եկել փլեյ-օֆֆ-ում, տեղեկացնում է Opta-ն։
Մեքսիկական «Տիխուանայի» կիսապաշտպանը հանդիպման օրը եղել է 17 տարեկան և 259 օրական։
Պատանի կիսապաշտպանն այդ ցուցանիշով զիջել է միայն «Ֆուտբոլի արքա» Պելեին։
Պելեն Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում ԱԱ-1958-ում փլեյ-օֆֆ-ի հանդիպման մասնակցել է 17 տարեկան և 239 օրականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Here we go! «Տոտենհեմը» 100 միլիոնով տրանսֆեր է համաձայնեցրել 📸
«Վեսթ Հեմի» կիսապտպան Մատեուս Ֆեռնանդեշը կտեղափոխվի «Տոտենհեմ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության են հասել։ «Խթանները» պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «Մրճահարներին» կվճարեն 85 միլիոն ֆունտ ստերլին (100 միլիոն եվրո)։
Transfermarkt-ի տվյալներով` «Տոտենհեմը» կիրականացնի ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն ու կգերազանցի Խավի Սիմոնսի ռեկորդը։
Նիդերլանդցի կիսապաշտպանին լոնդոնյան ակումբը 2025թ. ամռանը «Լայպցիգից» ձեռք էր բերել 65 միլիոն եվրոյով։
Ֆեռնանդեշը «Վեսթ Հեմում» հանդես էր գալիս 2025թ. օգոստոսից, 38 խաղում խփել է 4 գոլ, կատարել 4 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Պաշտոնական. Ռոնալդ Կումանը հեռացվեց աշխատանքից 📸
Ռոնալդ Կումանն ազատվել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է «Նարնջագույնների» մամուլի ծառայությունը։
63-ամյա մասնագետը պաշտոնը զբաղեցնում էր 2023թ. հունվարի 1-ից։ Նա ազգային թիմը մարզել է նաև 2018-20 թվականներին։
Նիդերլանդների հավաքականը Կումանի գլխավորությամբ 64 խաղում տարել է 35 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի, կրել 15 պարտություն։
«Նարնջագույններն» ԱԱ-2026-ում պայքան ավարտեցին 1/16 եզրափակիոււմ` հետխաղյա 11-մետրանոցներով պարտվելով Մարոկկոյի հավաքականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Մբապեն գերազանցել է Լեոնիդասի ու Ռոնալդոյի պատմական ռեկորդը
Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Շվեդիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում (3:0) դուբլ է գրանցել ու պատմական ռեկորդ գրանցել, հայտնում է Mister Chip-ը։
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը 10 գոլով դարձել է Մունդիալների փլեյ-օֆֆ-ի պատմության մեջ լավագույն ռմբարկուն։
27-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է բրազիլացի լեգենդար, նախկին հարձակցողներ Լեոնիդասին ու Ռոնալդոյին, որոնք 8-ական գոլ են խփել Մունդիալների փլեյ-օֆֆ-ում։
Օլդրժիխ Նեյեդլին (Չեխոսլովակիա), Ժյուսթ Ֆոնտեյնը, Պելեն ու Վավան (երկուսն էլ` Բրազիլիա) խփել են 7-ական գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026