Վերլուծություն
Մրցաշարային աղյուսակներ
ԱԱ-2026. 15 սեյվ ու սենսացիոն ոչ-ոքի! Կյուրասաոն չպարտվեց Էկվադորին 🎥
ԱԱ-2026-ի E խմբի երկրորդ տուրում Կյորասաոյի ազգային հավաքականը սենսացիոն ոչ-ոքի գրանցեց Էկվադորի դեմ խաղում. կողմերը գոլեր չխփեցին։
Էկվադորցիներն ամբողջ հանդիպման ընթացքում ունեին խաղային ու տարածքային հսկայական առավելություն, բայց 27 հարվածից ոչ մեկը չկարողացան վերածել դարպասի գրավման։
Հանդիպման հերոսը Կյուրասաոյի հավաքականի դարպասապահ Էլոյ Ռումն էր, որը կատարեց 15 սեյվ։
Կյուրասաոյի հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Մունդիալին, մրցաշարում վաստակեց երբևէ առաջին միավորը։
6 միավորով E խմբի առաջատարը Գերմանիան է, որն առաջին տեղով դուրս եկավ 1/16 եզրափակիչ։ Կոտ դ’Իվուարը միավորը 3 միավորով երկրորդն է։ Էկվադորն ու Կյուրասաոն ունեն 1-ական միավոր` զվաղեցնելով համապատասխանաբար 3-րդ ու 4-րդ տեղերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
ԱԱ-2026. Ճապոնիան ճախրում է` ջախջախելով Թունիսին 🎥
ԱԱ-2026-ի F խմբի երկրորդ տուրում Ճապոնիայի ազգային հավաքականը Մոնտերեյում 4:0 հաշվով ջախջախեց Թունիսի թիմին։
«Սամուրայներից» դուբլ գրանցեց ու մեկ ասիստ կատարեց Այասե Ուեդան։ «Ֆեյենորդի» հարձակվողը 25 գոլով դարձել է Նիդերլանդների Էրեդիվիզիայի լավագույն ռմբարկու։
Հաջիմե Մորիյասուի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Դայիչի Կամադան ու Իտո Ձյունիան։
4 միավորով F խմբի առաջատարը Նիդերլանդների հավաքականն է։ Ճապոնիան նույնքան միավորով երկրորդն է, Շվեդիան` 3 երեք միավորով 3-րդը։ Թունիսը երկու խաղում էլ պարտվել է` եզրափակելով խմբի մրցաշարային աղյուսակը։
Թունիսցիները կորցրին փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
ԱԱ-2026. Գերմանիայի նոր հերոսը! «Բունդեսթիմը» թրիլերային քամբեք արեց Կոտ դ’Իվուարի դեմ խաղում 🎥
ԱԱ-2026-ի E խմբի երկրորդ տուրում Գերմանիայի ազգային հավաքականը Տորոնտոյում 2:1 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց Կոտ դ’Իվուարի թիմից։
«Փղերիը» 30-րդ րոպեից` Ֆրանկ Կեսիեի գոլից հետո, հաղթում էին 1:0 հաշվով։
Գերմանացիների գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը 60-րդ րոպեին խաղադաշտ դուրս բերեց Դենիզ Ունդավին։
Ազգությամբ եզդի ֆուտբոլիստը դարձավ հանդպման հերոս։ «Շտուտգարտի» հարձակվողը 68-րդ րոպեին խփեց «Բունդեսթիմի» պատասխան գոլը, իսկ 90+4-ին հաղթանակ պարգևեց գերմանացիներին։
29-ամյա ֆուտբոլիստը Մունդիալի առաջին տուրում կայացած Կյուրասաոյի դեմ խաղում (7:1) էլ փոխարինման դուրս գալուց հետո մեկ գոլ ու երկու ասիստ էր գրանցել։
Գերմանիան հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 6-ի, E խմբի առաջատարն է` 2014թ. ի վեր առաջին անգամ դուրս գալով աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։
Իոտդիվուարցիները 3 միավորով խմբում երկրորդն են։ Էկվադորի և Կյուրասաոյի հավաքականները, որոնք միավոր չեն վաստակել, միմյանց դեմ կմրցեն հունիսի 21-ին, մեկնարկը` ժամը 4:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
ԱԱ-2026. Նիդերլանդները սուպեր խաղով ջախջախեց Շվեդիային 🎥
ԱԱ-2026-ի F խմբի երկրորդ տուրում Նիդերլանդների ազգային հավաքականը 5:1 հաշվով ջախջախեց Շվեդիայի թիմին։
«Նարնջագույններից» դուբլ գրանցեցին Բրայան Բրոբին ու Կոդի Գապկոն, մեկ գոլ էլ խփեց Քրիսենսիո Սամերվիլը։ Շվեդներից աչքի ընկավ Էնթոնի Էլանգան։
Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը 4 միավորով առաջին տեղում է խմբում, Շվեդիան` 3 միավորով երկրորդ։ Ճապոնիան ունի 1, Թունիսը` 0 միավոր, որոնք դեռ պետք է մրցեն միմյանց դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 21-ին, մեկնարկը` ժամը 8:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
ԱԱ-2026. Թուրքիան 60 տարվա վաղեմության հակառեկորդ է գերազանցել 📸
ԱԱ-2026-ի D խմբի երկրորդ տուրում Թուրքիայի ազգային հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Պարագվայի թիմին` գրանցելով հակառեկորդ, տեղեկացնում է Mister Chip-ը։
Թուրքիան դարձել է Մունդիալիների պատմության մեջ առաջին հավաքականը, որը երկու անընդմեջ խաղում գոլ չի խփել` կատարելով 62 հարված։
Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմը մրցաշարի առաջին տուրում կայացած Ավստրալիայի դեմ խաղում կատարել էր 30 հարված։ Պարագվայցիների դարպասն էլ թուրքերը չեն կարողացել գրավել 32 փորձից հետո։
Նախորդ հակառեկորդը պատկանում էր Իտալիայի հավաքականին, որը ԱԱ-1966-ին նման ցուցանիշ ունեցել է 49 հարվածից հետո։
«Սկուադրա աձուրին» այդ ժամանակ ԽՍՀՄ-ի դեմ խաղում կատարել է 19 հարված, իսկ Հյուսիսային Կորեայի դեմ խաղում` 30։
Թուրքիայի հավաքականը Պարագվային պարտտվելուց հետո կորցրել է փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
ԱԱ-2026. Վինիսիուսն ու Կունյան փայլում են. Բրազիլիան խոշոր հաշվով հաղթեց Հայիթիին 🎥
ԱԱ-2026-ի C խմբի երկրորդ տուրում Բրազիլիայի ազգային հավաքականը երկրորդ տուրում 3:0 հաշվով հաղթեց Հայիթիի թիմին։
«Պենտակամպիոններից» դուբլ գրանցեց Մատեուս Կունյան, մեկ գոլ էլ խփեց Վինիսիուսը։ Մադրիդի «Ռեալի» վինգերը նաև գոլային փոխանցում կատարեց։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում։
Բրազիլացիները 4 միավորով C խմբի առաջին տեղում են։ Մարոկկոն նույնքան միավորով երկրորդն է։ Շոտլանդիան 3 միավոր ունի, իսկ Հայիթին` 0։
Հայիթին, որը Մունդիալին մասնակցում է 1974թ. ի վեր առաջին ու պատմության մեջ երկրորդ անգամ, կորցրեց փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու բոլոր շանսերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
ԱԱ-2026. Թուրքիան նորից ձախողվեց` պարտվելով 10 ֆուտբոլիստով մնացած Պարագվային 🎥
ԱԱ-2026-ի D խմբի երկրորդ տուրում Թուրքիայի ազգային հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Պարագվայի թիմին։
Հանդիպման միակ գոլը երկրորդ րոպեին խփեց Մաթիաս Գալարսան։
Պարագվայցիները 45+3-րդ րոպեից` թիմի առաջատարներից Միգել Ալմիրիոնի հեռացումից հետո, խաղում էր ֆուտբոլիստով։
Հանդիպման հերոսներից էր Գուստավո Ալֆարոյի գլխավորած թիմի դարպասապահ Օռլանդո Խիլը` կատարելով 5 սեյվ։
Թուրքիան երկրորդ անընդմեջ պարտությունը խփեց։ Մինչեցո Մոնտելայի գլխավորած թիմն առաջին տուրում էլ 0:2 հաշվով պարտվել էր Ավստրալիային։
Թուրքերը երկու խաղերում կատարել են 62 հարված, 13-ը` դիպուկ, բայց չեն կարողացել գոլ խփել։
6 միավորով D խմբի առաջատարը ԱՄՆ-ի հավաքականն է։ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմն առաջին տեղով դուրս կգա փլեյ-օֆֆ փուլ։ Ավստրալիան ու Պարագվայը 3-ական միավոր ունեն, Թուրքիան` 0։
Թուրքիայի հավաքականը կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու բոլոր շանսերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Երկու ակումբ հետաքրքրված է Ռաֆինիայի ծառայություններով
«Ալ Նասրը» և «Ալ Հիլալը» փորձում են ձեռք բերել «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիային, հայտնում է Mundo Deportivo-ն։
Չնայած սաուդյան ակումբների կողմից հետաքրքրությանը` բրազիլացի ֆուտբոլիստը «Բլաուգրանայի» ղեկավարներին ակումից հեռանալու ցանկություն չի հայտնել։
Կատալոնական գրանդի ղեկավարները նույնպես վստահ են, որ 29-ամյա եզրայինը չի լքի ակումբը։
«Կապտանռնագույնները» կհամաձայնեն վաճառել թիմի առաջատարներից մեկի տրանսֆերը, եթե վճարվի անչափ խոշոր գումար։
Ձախ վինգերն ու «Բարսելոնան» գործող պայմանագիր ունեն, որը կսպառվի 2028թ. հուլիսի 1-ին։
Ռաֆինիան «Բարսելոնա» է տեղափոխվել 2022թ. հուլիսին, 177 խաղում խփել 75 գոլ, կատարել 59 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Պաշտոնական. Ռուի Մոտան գերմանական ակումբ է գլխավորել 🎥
Ռուի Մոտան նշանակվել է Գերմանիայի Երրորդ Բունդեսլիգայի «Վալդհոֆ Մանհայմի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
«Վալդհոֆ Մանհայմը» Երրորդ Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանի 38 խաղում 52 միավոր է վաստակել` զբաղեցնելով 10-րդ տեղը։
Պորտուգալացի մասնագետն առավել հայտնի է «Նոայում» աշխատելու ժամանակահատվածից։ Ակումբը նրա գլխավորությամբ 2024/25 մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին։
47-ամյա մասնագետը նախորդ մրցաշրջանի սկզբնամասում աշխատել է բուլղարական «Լյուդոգորեցում», բայց 2025թ. հոկտեմբերին պաշտոնանկ է արվել։
Մոտան մարզել է նաև վրացական «Գորին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026