Սպերցյանն ընդգրկվել է հետսովետական երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է հետսովետական երկները ներկայացնող ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն քսանյակը։
Ցանկում ընդգրկվել է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ում տրանսֆերային արժեքը ներկա պահին գնահատվում է 12 մլն եվրո` զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը։
Լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը.
- Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Վրաստան) – 85 մլն եվրո
- Միխայիլ Մուդրիկ («Չելսի», Ուկրաինա) – 50 մլն եվրո
- Ալեքսանդր Զինչենկո («Արսենալ», Ուկրաինա) – 42 մլն եվրո
- Ալեքսանդր Գոլովին («Մոնակո», Ռուսաստան) – 28 մլն եվրո
- Գեորգի Մամարդաշվիլի («Վալենսիա», Վրաստան) – 25 մլն եվրո
- Վիտալի Միկոլենկո («Էվերտոն», Ուկրաինա) – 25 մլն եվրո
- Անատոլի Տրուբին («Շախտյոր Դոնեցկ», Ուկրաինա) – 22 մլն եվրո
- Վիկտոր Ցիգանկով («Ժիրոնա», Ուկրաինա) – 22 մլն եվրո
- Իլյա Զաբարնի («Բորնմութ», Ուկրաինա) – 20 մլն եվրո
- Միկոլա Մատվիենկո («Շախտյոր Դոնեցկ», Ուկրաինա) – 20 մլն եվրո
- Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար», Ռուսաստան) – 16 մլն եվրո
- Արսեն Զախարյան («Դինամո Մոսկվա», Ռուսաստան) – 15 մլն եվրո
- Գեորգի Սուդակով («Շախտյոր Դոնեցկ», Ուկրաինա) – 15 մլն եվրո
- Արտյոմ Դովբիկ («Դնեպր-1», Ուկրաինա) – 15 մլն եվրո
- Ռուսլան Մալինովսկի («Մարսել», Ուկրաինա) – 15 մլն եվրո
- Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Հայաստան) – 12 մլն եվրո
- Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ Մոսկվա, Ռուսաստան) – 12 մլն եվրո
- Ալեքսեյ Միրանչուկ («Ատալանտա», Ռուսաստան) – 12 մլն եվրո
- Ժորժ Միկաուտաձե («Մեց», Վրաստան) – 10 մլն եվրո
- Արտյոմ Բոնդարենկո («Շախտյոր Դոնեցկ», Ուկրաինա) – 10 մլն եվրո
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ