Պաշտոնական. Դավիդ դե Խեան հեռանում է Ման. Յունայթեդից
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքն, ակումբի դարպասապահ Դավիդ դե Խեան ազատ գործակալի կարգավիճակում հեռանում է ակումբից։
Ավելի վաղ «կարմիր սատանաները հայտնել էին, որ չնայած կողմերի միջև պայմանագիրն ավարտվել է սույն թվականի հունիսի 30-ին, այն երկարաձգելու շուրջ բանակցությունները շարունակվում են։
Հավելենք, որ 32-ամյա դարպասապահը մանկունյական ակումբի կազմում հանդես էր գալիս 2011 թ. հուլիսից` անցկացրած 545 խաղում դարպասը 190 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդ-դե-Խեա, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ