Եվրոպական գրանդը առաջարկ է կատարել Տոտենհեմին` Քեյնին ձեռք բերելու համար
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով The Athletic-ի լրագրող Դավիդ Օրշտային, հայտնում է, որ անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բավարիան»։
Աղբյուրի փոխանցմամբ` «ռեկորդ մայսթերը» գործարքի հարցում առաջին պաշտոնական առաջարկն է կատարել «խցաններին»։
Մյունխենյան ակումբն առաջարկել է 70 մլն եվրո, որին ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։
Ռոմանոն տեղեկացնում է նաև, որ «Տոտենհեմի» սեփականատեր Դենիել Լևին չի ցանկանում վաճառել Քեյնին և անելու է ամեն ինչ` նրան թիմում պահելու համար, ում պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։
Հավելենք, որ Հարի Քեյնը «Տոտենհեմի» սան է, որի կազմում անցկացրել է 435 հանդիպում` դառնալով 280 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Դանիել Լեվի, Դավիդ Օրնշտայն, Հարի Քեյն, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո