Բարսելոնան ու Ռեալը փորձում են ձեռք բերել թուրքական ֆուտբոլի գլխավոր տաղանդին
Թուրքական ֆուտբոլի գլխավոր տաղանդ Արդա Գյուլերը («Ֆեներբախչե») հայտնվել է բազմաթիվ գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, 18-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում ցանկանում է տեսնել նաև «Ռեալ Մադրիդը»։
Գործարքի կայացման հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ «արքայական» ակումբը վստահ չէ, որ կկարողանա ուժեղ մրցակցության պայմաններում մշտական խաղաժամանակ ապահովել պատանի ֆուտբոլիստի համար։
Գյուլերի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան», որը պատրաստ է վճարել նրա ու «Ֆեներբախչեի» պայմանագրում առկա հրաժարագինը, որը կազմում է 17,5 մլն եվրո։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` բացի վերոնշյալ ակումբներից, Գյուլերի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը», ՊՍԺ-ն, «Բենֆիկան», «Նապոլին» և «Բորուսիա Դորտմունդը»։
Աղբյուրի փոխանցմամբ` թուրք ֆուտբոլիստին ձեռք բերելու ուղղությամբ ամենաակտիվ քայլերը ձեռնարկում է «Միլանը», որը նրան դիտարկում է որպես Սանդրո Տոնալիի փոխարինող, ով կարիրան շարունակելու է «Նյուքասլի» կազմում։
Նշվում է, որ «ռոսոներիների» ներկայացուցիչները պարբերաբար տեսազանգով քննարկումներ են ունենում Գյուլերի գործակալների հետ` փորձելով վերջնական համաձայնության հասնել գործարքի հարցում։
Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիսն ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 35 հանդիպում` դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Գյուլերը վերջերս նաև առաջին գոլը խփեց Թուրքիայի հավաքականի կազմում` Եվրո-2024-ի որակավորման 4-րդ տուրում գրավելով Ուելսի դարպասը (2:0)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արդա Գյուլեր, Բարսելոնա, բենֆիկա, Բորուսիա-Դորտմունդ, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Թուրքիայի հավաքական, Միլան, Նիկոլո Սկիրա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սանդրո Տոնալի, տրանսֆերներ, Ֆեներբախչե