Բարսելոնան շուտով նոր հարձակվող կունենա
Բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա հարձակվող Վիկտոր Ռոկեն կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «բլաուգրանան» տրանսֆերի հարցում համաձայնության է հասել «Ատլետիկոյի» հետ, և գործարքն այժմ վերջնական փուլում է։
Սպասվում է, որ կատալոնական ակումբը գործարքի դիմաց վճարելու է 35 մլն եվրո, որին հետագայում ավելանալու է նաև 10 մլն եվրո հավելավճար։
Պատանի հարձակվողը նաև անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» հետ, որը նախատեսված է լինելու մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Կողմերի միջև կնքվելիք պայմանագիրն ունենալու է նաև հրաժարագնի կետ, որը լինելու է 1 մլրդ եվրո։
Նշվում է, որ «Բարսելոնայի» տնօրեն Դեկուն «Ատլետիկո Պարանաենսեի» ներկայացուցիչների հետ դեռևս պետք է քննարկի, թե ինչ սկզբունքով է վճարվելու գործարքի համար սահմանված հարկերը։
Հաղորդվում է, որ Վիկտոր Ռոկեն ցանկացել է տեղափոխվել միայն «Բարսելոնա» և ամիսներ շարունակ սպասել է, որպեսզի «բլաուգրանան» ավարտին հասցնի գործարքը` չնայած առաջարկներ է ունեցել նաև այլ ակումբներից։
Հավելենք, որ Վիկտոր Ռոկեն «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում հանդես է գալիս 2022 թ. ապրիլից` անցկացրած 61 խաղում դառնալով 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Պարանաենսե, Բարսելոնա, Վիկտոր Ռոկե, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո