Ինտերը ճախրում է` փայլուն խաղով ջախջախելով Վերոնային 🎥

Ինտերը ճախրում է` փայլուն խաղով ջախջախելով Վերոնային 🎥

04/05/2023 - 00:34

Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։

Սիմոնե Ինձազգիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Էդին Ջեկոն ու Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հական Չալհանօղլուն, իսկ տանտերերի հարձակվող Ադլոֆո Գայչը գրավեց սեփական դարպասը։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 60 միավոր և վերադարձավ 4-րդ հորիզոնական։

«Վերոնան», 27 միավորով, 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023