Քրիստոֆ Գալտիեն ռասիստական սկանդալի եզրին է
Քրիստոֆ Գալտիեն, ով այժմ մարզում է ՊՍԺ-ն, մեղադրվում է «Նիցցայում» աշխատելու ժամանակ սևամորթ և մուսուլման ֆուտբոլիստների հասցեին ռասիստական արտահայտություններ թույլ տալու համար։
2022 թ. սեպտեմբերին «Նիցցայի» սպորտային տնօրեն Ժյուլեն Ֆուրնիեն հայտարարեց, որ Գալտիեից բաժանվելու համար եղել են «լուրջ պատճառներ», սակայն չմանրամասնեց դրանք։
RMC Sport-ի After Foot հաղորդաշարի վարողն ուսումնասիրել է այն էլեկտրոնային նամակները, որոնք Ֆուրնիեն ուղարկել է «Նիցցայի» սեփականատերերին` INEOS ընկերությանը։
«Վերջերս տեղեկություններ են հայտնվում, որ ինչ-որ բան կարող է լինել Գալտիերի հետ կապված։ Շաբաթ օրը «Նիցցա» – ՊՍԺ (0:2) խաղից հետո ես Ժյուլեն Ֆուրնիեի կողմից գրված նամակներ ստացա, որոնք վերնագրեր չունեն: Ես ինքս ինձ ասացի, որ մենք մեկ շաբաթ կպահանջվի` ամեն ինչ ստուգելու համար։
Միևնույն ժամանակ, Ռոմեն Մոլինան ստուգում և ուսումնասիրում էր վերջին երեք օրերի ընթացքում մեր ստացած էլեկտրոնային նամակները: Ես արագացրի գործընթացը: Այո, նամակն իսկապես գրել է Ժյուլեն Ֆուրնիեն Դեյվ Բրեյլսֆորդին՝ INEOS-ի ֆուտբոլային տնօրենին: Այդ նամակը շատ երկար է և ծանր»,- նշել է լրագրող Դանիել Ռիոլոն։
Ռիոլոն մեջբերում է մի հատված Ֆուրնիեի նամակից.
«Քրիստոֆ Գալտիեն եկավ իմ գրասենյակ և ողջունեց իր որդուն, ով ասաց ինձ. «Կարող եք հայրիկիցս ստուգել իմ ասած խոսքերը»։
Հենց նրա գործակալը/որդին գնաց, ես պատմեցի Քրիստոֆին այն խոսակցության մասին, որը նոր էի ունեցել և հարցրի, թե արդյոք այդ ամենը ճիշտ է:
Հետո նա պատասխանեց, որ այո, և որ ես պետք է հաշվի առնեմ «քաղաքի իրողությունները», և որ մենք իսկապես չենք կարող թիմում այդքան շատ սևամորթներ և մուսուլմաններ ունենալ:
Գալտիեն ասաց ինձ. «Նախորդ գիշեր ես ռեստորան էին գնացել , և բոլորը հարձակվեցին վրաս՝ ասելով, որ մենք սևամորթների թիմ ունենք»,- այնուհետև ավելացրեց. «Ժյուլեն, դու պետք է հասկասնաս, թե մենք որ քաղաքում ենք գտնվում։ Մենք Ժակ Մեդեսանի քաղաքում ենք (խմբ.` Նիցցայի նախկին քաղաքապետը) և մեր թիմը չի համապատասխանում այն ամենին, ինչ մարդիկ ցանկանում են տեսնել։
Մենք չենք վիճել սպորտային հարցերի շուրջ։ Զրույցը եղել է միայն մաշկի գույնի և կրոնական պատկանելիության մասին»,- նշվում է Ֆուրնիեի գրված նամակում։
հավելենք, որ Քրիստոֆ Գալտիեն «Նիցցան» մարզել է 2021-22 թթ.։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Նիցցա, ՊՍԺ, Քրիստոֆ Գալտյե