Միլանի տրանսֆերային նպատակներն. ակումբը հետաքրքրված է մի շարք ֆուտբոլիստների ծառայություններով
«Միլանը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել նվազագույնը չորս ֆուտբոլիստի։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «ռոսոներիների» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին և սպորտային տնօրեն Ֆրեդերիկ Մասարան արդեն կողմնորոշվել են ակումբի տրանսֆերային նպատակների հարցում։
Հաղորդվում է, որ Օլիվիե Ժիրուն, մեծ հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ, սակայն Զլատան Իբրահիմովիչի ապագան անորոշ է, այդ պատճառով էլ ակումբն առաջին հերթին անհրաժեշտ է համարում գնել ևս մեկ կենտրոնական հարձակվողի։
Այդ դիրքի ամրապնդման համար ակումբը դիտարկում է Ալվարո Մորատայի («Ատլետիկո Մադրիդ»), Ժոաո Պեդրոյի («Վոթֆորդ») և Ջոնաթան Դևիդի («Լիլ») թեկնածությունները։
Բացի դրանից, ակումբը մտադիր է գնել նաև կենտրոնական կիսապաշտպան, աջ վինգեր և փոխարինող ձախ պաշտպան Թեո Էրնանդեսի համար, եթե վերջինս լքի «ռոսոներիների» շարքերը։
Ավելի վաղ կային տեղեկություններ, որ «Միլանը» ձախ պաշտպանի դիրքում ցանկանում է տեսնել Ալեխանդրո Գրիմալդոյին («Բենֆիկա») կամ Ֆաբիանո Փարիզիին («Էմպոլի»)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Գրիմալդո, Ալվարո Մորատա, Զլատան-Իբրահիմովիչ, Թեո-Էրնանդես, Ժոաո Պեդրո, Միլան, Պաոլո Մալդինի, Ջոնաթան Դևիդ, տրանսֆերներ, Օլիվիե Ժիրու, Ֆաբիանո Փարիզի, Ֆրեդերիկ Մասարա