Անգլիական կրքեր Լոնդոնում. Չելսին ու Լիվերը չպարզեցին հաղթողին🎥

Անգլիական կրքեր Լոնդոնում. Չելսին ու Լիվերը չպարզեցին հաղթողին🎥

05/04/2023 - 01:15

Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում «ազնվականներն» ունեին խաղային լուրջ առավելություն, միևնույն է, լոնդոնյան ակումբը չկարողացավ հաղթանակ կորզել. գրանցվեց 0:0 հաշիվը։

Նշենք, որ հանդիպման ընթացքում VAR համակարգը երկու անգամ չեղարկեց «Չելսիի» ֆուտբոլիստների` Ռիս Ջեյմսի և Կայ Հավերցի խփած գոլերը։

Այս ոչ-ոքիից հետո «թաշակառուները» վաստակեցին 39 միավոր և զբաղեցնում են 11-րդ հորիզոնականը։

«Լիվերը», 43 միավորով 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023