ԱՊԼ-ում, հնարավոր է, լեգեոներների քանակի սահմանափակման օրենք ներդրվի

ԱՊԼ-ում, հնարավոր է, լեգեոներների քանակի սահմանափակման օրենք ներդրվի

05/03/2023 - 17:49

Անգլիայի ֆուտբոլային միությունը անհանգստացած է, որ Պրեմիեր լիգայում նվազել է անգլիացի ֆուտբոլիստների քանակը։

Ինչպես հայտնում է The Times-ը, Անգլիայի ֆուտբոլային միությունը մտահոգություն է հայտնել Պրեմիեր լիգա արտասահմանցիների հոսքի կապակցությամբ, ինչը մեծապես համարվում է Brexit-ի անսպասելի հետևանք։

Նախորդ երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում Պրեմիեր լիգայի ակումբները երկու անգամ ավելի շատ օտարերկրացիների հետ են պայմանագիր կնքել, քան նախորդ բոլոր տրանսֆերային պատուհանների ժամանակ:

Ֆուտբոլային միության ղեկավար Մարկ Բուլինգհեմը հայտարարել է, որ, հնարավոր է, կրճատվի Պրեմիեր լիգայում հանդես եկող օտարերկրացի ֆուտբոլիստների քանակը, որպեսզի անգլիացիներն ավելի շատ խաղաժամանակ ստանան։

Բուլինգհեմը հայտնել է նաև, որ նախորդ շաբաթ Պրեմիեր լիգայում խաղադաշտ դուրս եկած խաղացողների միայն 28%-ն են ներկայացրել Անգլիան, իսկ ողջ մրցաշրջանի ընթացքում նրանց թիվը կազմում է մոտավորապես 30%:

«Շատ կարևոր է սահմանափակել այլազգի խաղացողների հոսքը։ Brexit-ից հետո 21 տարեկանից ցածր անգլիացիների թիվը, ովքեր խաղաժամանակ են ստանում, մոտավորապես կրկնակի նվազել է։ Այս միտումը մեզ անհանգստացնում է»,- ասել է Բուլինգհեմը:

Բուլինգհեմի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում հնարավոր լուծումներից մեկը լեգենորների քանակի սահմանափակման օրենքի ներդրումն է, որն իրենից ենթադրում է սահմանափակ թվով օտարերկրացիների համար վիզային ռեժիմի մեղմացում՝ բրիտանացիների համար խաղաժամանակի երաշխիքների դիմաց։

«Այդ համակարգը ակումբներին թույլ կտա ավելի քիչ խաղացողների հետ պայմանագիր կնքել ավելի մեղմ պահանջներով:

Ակումբները կկարողանան պայմանագիր կնքել ակնհայտ տաղանդավոր խաղացողի հետ, նախքան նա կհավաքի աշխատանքային վիզայի համար անհրաժեշտ միավորների քանակը։ Արդյունքում այդ ֆուտբոլիստին կգնեն ոչ թե 30, այլ 3 մլն եվրոյի դիմաց։

Էնցո Ֆերնանդեսի և Միխայիլ Մուդրիկի ծառայություններով Պրեմիեր լիգայի ակումբները հետաքրքրված էին դեռևս նախորդ տարվանից։ Այդ ժամանակ նրանք, հավանական է, որ կստանային աշխատանքի թույլտվություն, սակայն, քանի որ նրանց երկուսին էլ «Չելսին» գնել է այս տարի, տրանսֆերների դիմաց վճարել է 20 անգամ ավելի շատ գումար»,- հավելել է Բուլինգհեմը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023