Ման. Յունայթեդը ճախրում է` ջախջախելով Լեսթերին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Լեսթերի» դեմ։
Հանդիպման ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին խաղային լուրջ առավելություն` «աղվեսների» դարպասն ուղարկելով երեք անպատասխան գնդակ։
Հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Մարկուս Ռեշֆորդը` դառնալով դուբլի հեղինակ։
Նշենք, որ 25-ամյա հարձակվողն ԱԱ-2022-ից հետո բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 17 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։
Էրիկ Տեն Հագի թիմի կազմից մեկ գոլ էլ խփեց Ջեյդոն Սանչոն։
Հավելենք, որ այս խաղում մանկունյական ակումբի կազմից երկու գոլային փոխանցում կատարեց Բրունու Ֆերնանդեշը։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 49 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Լեսթերը», 24 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Էրիկ Տեն Հագ, Լեսթեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Ջեյդոն-Սանչո