Մխիթարյան. «Ես միշտ հասանելի եմ թիմի համար»
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ներաձուրիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը.
«Ամենակարևորն այս խաղում 3 միավոր վաստակելն էր։ Հաղթանակը կարևոր էր հոգեբանական և մենթալիտետի տեսանկյունից, որպեսզի լավագույն կերպով պատրաստվենք «Պորտուի» դեմ խաղին։
«Ուդինեզեի» դեմ խաղալը երբեք հեշտ չէ. հերիք է հիշել միայն առաջին շրջանի հանդիպումը (խմբ.` «Ինտերը» պարտվել է 1:3 հաշվով)։
Մեր բախտը բերեց, որ երկրորդ գոլը բաց չթողեցինք, իսկ այնուհետև գրավեցինք մրցակցի դարպասը։ Ես միշտ հասանելի եմ թիմի համար։
Մենք հանդիպում ունենք «Պորտուի» դեմ. տնային խաղում պետք է անպայման հաղթենք, քանի որ բավական բարդ մրցակից ունենք։ Չեմպիոնների լիգայում հեշտ մրցակիցներ չկան»,- հայազգի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Ինտերի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Ուդինեզեի» դեմ կայացած խաղում Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:1 հաշիվը։
Հավելենք, որ միլանյան ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 22-ին և Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կմրցի «Պորտուի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Ուդինեզե, Չեմպիոնների-լիգա