Բարսելոնան բանավոր համաձայնության է հասել Այնտրախտի պաշտպանի տրանսֆերի հարցում
«Այնտրախտի» կենտրոնական պաշտպան Էվան Նդիկան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, ֆրանսիացի պաշտպանի ու «արծիվների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման հավանականությունը բավական քիչ է։
Աղբյուրի փոխանցմամբ` ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Բարսելոնան» և ցանկանում է ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել 23-ամյա ֆուտբոլիստի հետ։
Հաղորդվում է, որ Նդիկան «բլաուգրանային» արդեն բանավոր համաձայնություն է տվել և պատրաստ է կարիերան շարունակել կատալոնական ակումբի կազմում։
Հավելենք, որ Էվան Նդիկան «Այնտարխտի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 168 խաղում դառնալով 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բարսելոնա, Էվան Նդիկա, տրանսֆերներ