Արսենալը հիանալի խաղով հաղթեց Տոտենհեմին հյուսիսլոնդոնյան դերբիում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում կայացավ հերթական հյուսիսլոնդոնյան դերբին, որի շրջանակում «Արսենալն» «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Հանդիպման մեկնարկում «զինագործներն» ունեին շոշափելի խաղային առավելություն, ինչի արդյունքում Միկել Արտետայի թիմը 20-րդ րոպեին Թոմաս Փարթիի ջանքերով բացեց խաղի հաշիվը, ով հեռահար հարվածով դարձավ բավական գեղեցիկ գոլի հեղինակ։
Բաց թողած գոլից հետո հյուրերը քիչ-քիչ ակտիվացան ու 31-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը. 11-մետրանոցից աչքի ընկավ Հարի Քեյնը։
Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին. կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում «Արսենալը» պարզապես տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեց` հաղթելով 3:1 հաշվով։
«Զինագործների» կազմից երկորդ կեսում աչքի ընկան Գաբի Ժեզուսն ու Գրանիտ Ջական։
Նշենք, որ 62-րդ րոպեից էլ «խցանները» խաղում էին 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խաղի համար կարմիր քարտով պատժվեց Էմերսոն Ռոյալը։
Այս հաղթանակից հետո «զինագործները» վաստակեցին 21 միավոր և շարունակում են գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Տոտենհեմը», Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում կրելով առաջին պարտությունը, մնաց 17 միավորով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Գաբրիել Ժեզուս, Գրանիտ Ջակա, Թոմաս Փարթի, Հարի Քեյն, Միկել Արտետա, Տոտենհեմ