Ռոմայի խնդիրները շարունակվում են. «գայլերը» պարտվեցին Լյուդոգորեցին🎥
Եվրոպա լիգայի 1-ին տուրում «Ռոման» C խմբի շրջանակում` Ռազգրադի «Հուվեֆարմա Արենա» մարզադաշտում, մրցեց «Լյուդոգորեցի» դեմ։
Առաջին կեսում «գայլերն» ունեին խաղային առավելություն, սակայն նախքան ընդմիջում չկարողացան բացել հաշիվը։
Երկրորդ խաղակեսում հիմնականում հավասար պայքար ծավալվեց, սակայն տևական ժամանակ դարպասի գրավումներ չկային։
Այդուհանդերձ, 72-րդ րոպեին անհատական անցումից հետո Կալուն բացեց հանդիպման հաշիվն ու առաջ մղեց «Լյուդոգորեցին»։
Բաց թողած գոլից անիմջապես հետո Ժոզե Մոուրինիոյի թիմը նետվեց առաջ` հետ բերելու կորցրածը, ինչն էլ տվեց իր արդյունքը. 86-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Էլդոր Շոմուրոդովը։
Թվում էր` «Ռոմային» կհաջողվի, ամեն դեպքում, 1 միավոր վաստակել այս խաղում, սակայն բուլղարական ակումբը հաջորդ իսկ գրոհին` 88-րդ րոպեին, կրկին առաջ անցավ հաշվի մեջ ու հաղթանակ կորզեց, իսկ գոլի հեղինակ դարձաց րոպեներ առաջ փոխարինման դուրս եկած Նոնաթոն։
Այսպիսով, «Լյուդոգորեցը» համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց «Ռոմային»։
Հավելենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
ՀԻԿ 0:2 «Բետիս»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Էլդոր Շոմուրոդով, Ժոզե Մոուրինիո, Լյուդոգորեց, Ռոմա