Պաշտոնական. Բրենթֆորդն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացրեց
Ինչպես տեղեկացնում է «Բրենթֆորդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բոլոնիայի» եզրային պաշտպան Արոն Հիկիին։
Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «մեղուները» գործարքի դիմաց «Բոլոնիային» վճարել են 22 մլն եվրո, ինչի շնորհիվ այն դարձել է լոնդոնյան ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը։
Մինչ այս պահը «Բրենթֆորդի» ամենաթանկարժեք տրանսֆերը Քրիստոֆեր Այերի գործարքն էր, երբ ակումբը 2021 թ. ամռանը «Սելթիկին» վճարեցին 15.7 մլն եվրո։
Հավելենք, որ Արոն Հիկին «Բոլոնիայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով անցկացրել է 48 հանդիպում` դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արոն Հիկի, Բոլոնիա, Բրենթֆորդ, տրանսֆերներ, Քրիստոֆեր Այեր