Պաշտոնական. Ռալֆ Ռանգնիկը գլխավորեց Ավստրիայի հավաքականը
Ինչպես տեղեկացնում է Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Ռալֆ Ռանգնիկը նշանակվել է Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. մայիսի 31-ը, սակայն եթե Ավստրիայի հավաքականը նվաճի Եվրո-2024-ի ուղեգիր, այն մեխանիկորեն կերկարաձգվի մինչև աշխարհի 2026 թ. առաջնություն։
Հավելենք, որ 63-ամյա մասնագետը, ով ներկայումս մարզում է «Մանչեսթեր Յունայթեդը», ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է մանկունյական ակումբի ղեկավարության խորհրդականը։
Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Ռանգնիկը հաստատել է, որ համատեղելու է աշխատանքները.
«Մրցաշրջանի ավարտին ես գլխավորելու եմ Ավստրիայի հավաքականը, սակայն շարունակելու եմ աշխատանքս նաև «Մանչեսթեր Յունայթեդում»»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ «կարմիր սատանաները» նույնպես հաստատել են Ռանգնիկի` պաշտոնների համատեղման մասին փաստը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավստրիայի հավաքական, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռալֆ Ռանգնիկ, տրանսֆերներ