Ռոմայի սպորտային տնօրենը խոսել է Մխիթարյանի ապագայի մասին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 1:3 հաշվով զիջեց «Ինտերին»։
Հռոմեական ակումբի միակ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը։
Հանդիպումից հետո «գայլերի» սպորտային տնօրեն Տիագու Պինտուն խոսել է հայազգի ֆուտբոլիստի ապագայից.
«Որևէ խնդիր չկա Մխիթարյանի պայմանագրի երկարաձգման հարցում։
Այժմ բանակցություններ ենք վարում և ցանկանում ենք, որ նա մնա»,- պորտուգալացի ֆունկցիոների խոսքերը մեջբերում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոն գրում է նաև, որ «ջալոռոսիների» ներկայացուցիչներն արդեն երկու անգամ հանդիպել են 33-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ` քննարկելու նոր պայմանագրի մանարամասները։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի և «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Հենրիխ-Մխիթարյան, Մինո Ռայոլա, Ռոմա, Տիագու Պինտու, Ֆաբրիցո Ռոմանո