Ինտերը փայլուն մարզավիճակում է. «ներաձուրիները» վստահ խաղով հաղթեց Ռոմային🎥

Ինտերը փայլուն մարզավիճակում է. «ներաձուրիները» վստահ խաղով հաղթեց Ռոմային🎥

23/04/2022 - 21:57

Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Ռոմայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Սիմոնե Ինձզագիի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն և մրցակցի նկատմամբ վստահ հաղթանակ տոնեց 3:1 հաշվով։

«Ներաձուրիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Դենզել Դումֆրիսը, Մարսելո Բրոզովիչն ու Լաուտարո Մարտինեսը։

«Ռոմայի» հեղինակության գոլն էլ խփեց Հենրիխ Մխիթարյանը։

Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 72 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։

«Ռոման», 58 միավորով, 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023