Անգլիական գրանդը հետաքրքրված է Աբրահամի ծառայություններով
«Ռոմայի» գոլահար Թեմի Աբրահամը, հնարավոր է, վերադառնա անգլիական Պրեմիեր լիգա։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, անգլիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը պատրաստ է 2022 թ. ամառային տարնսֆերային պատուհանի ժամանակ խոշոր գումար ծախսել` 24-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար։
Հաղորդվում է, որ այս գործարքի միջոցով «Յունայթեդը» ցանկանում է լուծել կենտրոնական հարձակվողի խնդիրը, որպեսզի ակուկբի մարզչական շտաբը Կրիշտիանու Ռոնալդուին չխաղացնի այդ դիրքում, ինչը նրան այդքան էլ դուր չի գալիս։
Նշվում է` «կարմիր սատանաները» հուսով են, որ այս գործարքն իրականացնելիս Աբրահամի դիրքորոշման վրա լուրջ դերակատարություն կունենա նաև Ջեյդոն Սանչոյի հետ նրա ջերմ հարաբերությունները։
Հատկանշական է, որ «Չելսին» նույնպես դեռևս հավակնում է Աբրահմին հետ գնելուն։
Բանն այն է, որ լոնդոնյան ակումբն անգլիացի գոլահարին վաճառելու պահին կարողացել է նրա ու «Ռոմայի» միջև կնքվելիք պայմանագրում ներառել հետ գնման իրավունքի կետ։
Ըստ այդ կետի` 2023 թ. ամռանը «ազնվականները» կարող են իրենց նախկին սանին անմիջապես հետ գնել 80 մլն եվրոյի դիմաց։
Ամեն դեպքում, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Աբրահամի Պրեմիեր լիգա վերադարձը բացառված չէ, եթե «Յունայթեդը» շռայլ առաջարկ կատարի հռոմեական ակումբին։
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «գայլերի» շարքերը համալրել է 2021 թ. ամռանը, որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 40 հանդիպում` դառնալով 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Թեմի-Աբրահամ, Մանչեսթեր-Յունայթեդ, Չելսի, Ռոմա, տրանսֆերներ