Զյուլեն անհավանական աշխատավարձ է պահանջել Բավարիայից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան կշարունակի «Բորուսիա Դորտմունդի» կազմում։
25-ամյա պաշտպանը դորտմունդյան ակումբի շարքերը համալրելու է անվճար, քանի որ 2022 թ. հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ. գերմանացի ֆուտբոլիստն ու «Բավարիան» նոր պայմանագրի կնքման հարցում այդպես էլ չկարողացան համաձայնության հասնել։
Bayern&Germany-ին հաջողվել է պարզել մյունխենյան ակումբի ու Զյուլեի անհամաձայնության հիմնական պատճառը։
Բանն այն է, որ գերմանացի պաշտպանը «Բավարիայից» պահանջել 16 մլն եվրո աշախատավարձ` կրկնակի ավելի շատ, քան ներկայումս վաստակում է։
Մյունխենյան ակումբի ղեկավարներն անմիջապես մերժել են Զյուլեի այդ առաջարկը։
Հատկանշական է, որ «Բավարիայի» ղեկավարության դիրքորոշման վրա ազդել է նաև այն փաստը, որ Նիկլաս Զյուլեն սուրբծննդյան տոներից հետո ակումբին միացել է ավելորդ քաշով. նա այդ ժամանակ կշռել է 104 կգ, այնինչ նրա առավելագույն քաշը չպետք է գերազանցի 100 կգ-ն։
Հատկանշական է, որ Զյուլեն ավելորդ քաշի հետ խնդիրներ ունեցել է 2017 թ. սկսած, երբ տեղափոխվել է «Բավարիա»։
Հավելենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկլաս Զյուլեն «Բորուսիա Դորտմունդի» կազմում վաստակելու է տարեկան 10 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Նիկոլաս Զյուլե, տրանսֆերներ