Պաշտոնական. Բավարիայի պաշտպանը կարիերան կշարունակի Բորուսիա Դորտմունդի կազմում

Պաշտոնական. Բավարիայի պաշտպանը կարիերան կշարունակի Բորուսիա Դորտմունդի կազմում

07/02/2022 - 22:59

Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Նիկլաս Զյուլեի հետ։

Ըստ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` 26-ամյա պաշտպանը դորտմունդյան ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2022/23 մրցաշրջանից։

Գերմանացի ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո։

Հավելենք, որ Նիկլաս Զյուլեն «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 159 հանդիպում` դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023