Յուվենտուսը ցանկանում է ձեռք բերել Ռակիտիչին, բայց չի ցանկանում գործարքին միացնել Ջանին
«Յուվենտուսը» դեռ ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչին:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, կողմերը երեկվանից բանակցություններ են վարում: Կատալոնացիները դեմ չեն բաց թողնել 31-ամյա խորվաթին, սակայն նրա փոխարեն ցանկանում են ստանալ թուրինցիների կիսապաշտպան Էմրե Ջանին:
Այս տարբերակը շահավետ չէ «ծեր սինյորայի» համար, քանի որ վերջինս ցանկանում է մեկ այլ ֆուտբոլիստի միացնել գործարքին, որի անունը դեռ չի հրապարկվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» կարող է Ռակիտիչին գնման իրավունքով վարձակալության տալ «Յուվենտուս»: