Աֆրիկայի Ազգերի գավաթ. Գամբիան շարունակում է իր հեքիաթն` առաջին փորձից դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥
Աֆրիկայի Ազգերի գավաթի շրջանակում մեկնարկել է մրցաշարի փլեյ-օֆֆ փուլը։
Երրորդ 1/8 եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Գամբիայի և Գվինեայի հավաքականները։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում Գամբիայի հավաքականը հաղթեց նվազավույն` 1:0 հաշվով, իսկ հաղթական գնդակը 71-րդ րոպեին խփեց Մուսա Բարոուն։
Այսպիսով, Գամբիայի հավաքականը նվաճեց Աֆրիկայի Ազգերւ գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Կամերուն – Կոմորյան Կղզիներ դիմակայության հաղթողի դեմ։
Հավելենք, որ Գամբիայի հավաքականն առաջին անգամ է մասնակցում մրցաշարին։
Վերջում նշենք, ու 1/4 եզրափակիչի առաջին զույգը կազմել են Բուրկինա Ֆասոյի և Թունի հավաքականները, որոնք պայքրաից դուրս են թողել համապատասխանաբար Գաբոնին ու Նիգերիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Բուրկինա Ֆասոյի հավաքական, Գաբոնի հավաքական, Գամբիայի հավաքական, Գվինեայի հավաքական, Թունիսի հավաքական, Մուսա Բարոու, Նիգերիայի հավաքական