Մանչեսթեր Յունայթեդի պաշտպանը պատրաստ է տեղափոխվել Միլան
«Միլանը» շարունակում է փոխարինող փնտրել կենտրոնական պաշտպան Սիմոն Կյայերի համար, ով ծնկի խաչաձև կապանների կտրածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում չի կարող այլևս օգնել «ռոսոներիներին»։
Ինչպես տեղեկացնում է հանարահայտ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, ներկա պահին այդ դիրքի ամրապնդման ամենահավանական տարբերակը «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Էրիկ Բային է։
Աղբյուրի փոխանցմամբ` միլանյան ակումբը ցանկանում է վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին, իսկ ինքը`Բային համաձայնություն է տվել այդ հավանական գործարքին։
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» նույնպես պատրաստ են բաժանվել իվուարցի պաշտպանից։
Հատկանշական է, որ Բայիի «Միլան» տեղափոխությանը կարող է նպաստել նաև այն փաստը, որ «ռոսոներիների» կենտրոնական պաշտպան Մատիա Գաբիան, հնարավոր է, վարձավճարով հեռանա ակումբից. նրա ծառայություններով հետաքրքրված են «Կալյարին» և «Սամպդորիան»։
Նշվում է, որ ամռանը «Միլանը» պատրաստվում է լրջորեն ամրապնդել կենտրոնական պաշտպանի դիրքը, և «ռոսոներիները» իրենց շարքերում են ցանկանում տեսնել Սվեն Բոտմանին («Լիլ»), Նիկոլո Կազալեին («Վերոնա») և Գլեյսոն Բրեմերին («Տորինո»)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գլեյսոն Բրեմեր, Էրիկ Բայի, Մանչեսթեր-Յունայթեդ, Միլան, Նիկոլո Կազալե, Ջանլուկա դի Մարցիո, Սիմոն Կյայեր, Սվեն Բոտման, տրանսֆերներ