Սանչեսը բուժզննություն է անցել Ինտերում

Սանչեսը բուժզննություն է անցել Ինտերում

29/08/2019 - 13:45

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, ֆուտբոլիստն այսօր բուժզննություն է անցել միլանյան ակումբի համար: Մոտակա ժամերին նա պայմանագիր կստորագրի «Ինտերի» հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը 15 մլն եվրոյի դիմաց գնելու իրավունքով վարձակալում է չիլիացուն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023