Բուֆոնը նշել է, թե որ դարպասապահներին է լավագույնը համարում ներկա պահին
Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իր ծրագրերի մասին, ինչպես նաև նշել, թե որ դարպասապահներին է ներկա պահին համարում լավագույնը.
– Ես կցանկանայի տեղափոխվել ԱՄՆ կամ Մեքսիկա և այդ երկրներում նույնպես խաղալ։ Ներկա պահին դա է ինձ հետաքրքրում, սակայն եկեք համբերենք, թե ինչ կլինի հետագայում։
Ես դեռ չգիտեմ` կդառնա՞մ մարզիչ, թե` ոչ, սակայն միշտ ցանկանում եմ զարգանամ։
Այն փաստը, որ ես չեմ հաղթել Չեմպիոնների լիգան, ինձ մոտ ավելի է խթանում մրցակցության շարժառիթը։ Եթե արդեն հաղթած լինեի այդ մրցանակը, միգուցե արդեն նաև ավարտած լինեի կարիերաս։
– Ո՞ր դարպասապահներին այժմ կարելի է լավագույնը համարել։
– Օբլակ, Դոնարումա, Կուրտուա, Տեր Շտեգեն և Նավաս։ Ես բոլորին դնում եմ մեկ հարթության վրա, սակայն Դոնարուման ի զորու է մեկ տարվա ընթացքում գերազանցել նրանց։ Նա ունի դրա բոլոր անհրաժեշտ որակները,- նշել է «Պարմայի» դարպասապահը TUDN-ի հետ զրույցում, որը մեջբերում է Calciomercato-ն։
Հիշեցնենք, որ 43-ամյա դարպասապահը 2021 թ. հուլիսից հանդես է գալիս «Պարմայի» կազմում, որի մարզաշապիկով ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում, բաց թողել 20 գոլ և 6 անգամ դարպասը պահել անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կեյլոր-Նավաս, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Յան Օբլակ, Պարմա, Ջանլուիջի Դոնարումա, Ջանլուիջի-Բուֆոն, Տիբո-Կուրտուա