Բակայոկոն հայտնել է Միլանին, որ ցանկանում է վերադառնալ
Football Italia-ն Tuttosport-ի հղումով հայտնում է, որ «Չելսիի» կիսապաշտպան Տիմոե Բակայոկոն հայտնել է «Միլանին», որ նա կրկին ցանկանում է հանդես գալ իտալական ակումբի կազմում:
Միլանցիները չեն բացառում 25-ամյա ֆրանսիացու վերադարձը՝ հաշվի առնելով կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի հնարավոր տեղափոխությունը «Մոնակո»:
Տրանսֆերին կարող է խանգարել միայն այն, որ «Միլանի» ներկայիս մարզիչ Մարկո Ջանպաոլոն նախընտրում է ավելի տեխնիկապես զարգացած կիսապաշտպանների:
Բակայոկոն անցած մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս միլանցիների կազմում: Նա Ա սերիայում անցկացրել է 31 հանդիպում: