Սանչեսը մոտ է վարձավճարով Ինտեր տեղափոխվելուն
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը կարող է վարձակալական հիմունքներով տեղափոխվել «Ինտեր»:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, պայմանագիրն արդեն համաձայնեցված է: «Ինտերը» գնման իրավունքով Սանչեսին կվարձակալի 15 մլն եվրոյի դիմաց:
Միլանցիները ֆուտբոլիստի գործակալ Ֆերնանդո Ֆելիսևիչի հետ քննարկում են գործարքի մանրամասները: Մնացել է համաձայնեցնել աննշան դետալներ:
«Ինտերը» վարձակալության ընթացքում կվճարի Սանչեսի աշխատավարձից ընդամենը 5 մլն եվրո, իսկ մնացած մասը կվճարի անգլիական ակումբը:
Հիշեցնենք, որ չիլիացու տարեկան աշխատավարձը ՄՅՈւ-ում կազմում է 12 մլն եվրո: