Մոուրինիոն գնել է Աֆենա-Գյանին խոստացած 800 եվրո արժողությամբ խաղակոշիկները
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ջենոային»։
Այդ հանդիպման հերոսը «գայլերի» 18-ամյա հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանն էր, ով, դուրս գալով փոխարինման, երկրորդ խաղակեսի վերջնամասում դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևեց «Ռոմային»։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշեց հետևյալը.
«Ես Ֆելիքիսին խոստացել եմ գնել խաղակոշիկներ, որոնք շատ թանկ են և արժեն 800 եվրո։ Առաջին գոլից հետո նա վազեց ինձ մոտ և հիշեցրեց, որ չմոռանամ խոստմանս մասին։ Երբ վերադառնանք Հռոմ, առաջին բանը, որը կանեմ, կգնամ սպորտային խանութ»։
Հանդիպումից ժամեր անց երիտասարդ ֆուտբոլիստը Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ հրապարակեց, որ Մոուրինիոյի կողմից արդեն ստացել է խաղակոշիկները։
Հավելենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը 2021 թ. հուլիսին է 350 հազար եվրոյի դիմաց գանական «Եուր Աֆուրիկա» թիմից համալրել «Ռոմայի» շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ժոզե Մոուրինիո, Ռոմա, Ֆելիքս Աֆենա-Գյան