Բենիտո Մուսոլինիի ծոռն առաջին անգամ հայտավորվել է Ա սերիայի հանդիպման
Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի շրջանակում «Լացիոն» հյուրընկալվելիս կմցրի «Վերոնայի» դեմ։
«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին այդ խաղից առաջ բարդ գլխացավանքի առաջ է կանգնել, քանի որ տարբեր պատճառներով հանդիպումը բաց են թողնելու Ֆրանչեսկո Աչերբին, Լուիս Ֆելիպեն և Մատիա Ձականյին։
Այդ ամենով պայմանավորված` Սարին ստիպված է եղել «Վերոնայի» դեմ հանդիպման հայտացուցակում ընդգրկել նաև 18-ամյա եզրային պաշտպան Ռոմանո Ֆլորիանի Մուսոլինիին։
Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը իտալացի հանրահայտ քաղաքական գործիչ, Ազգային ֆաշիստական կուսակցության ղեկավար Բենիտո Մուսոլինիի ծոռն է, ով 1922-1943 թթ. եղել է նաև Իտալիայի վարչապետը։
Բենիտո Մուսոլինին հայտնի էր իր ֆաշիստական գաղափարներով և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարում էր Իտալիայի բանակը։
Վերջում նշենք, որ Ռոմանո Ֆլորիանի Մուսոլինին առաջին անգամ է հայտավորվել Ա սերիայի հանդիպման, սակայն «Վերոնայի» դեմ խաղը, ամենայն հավանականությամբ, կանցկացնի պահեստայինների նստարանին։
Մուսոլինին խաղում է աջ պաշտպանի դիրքում և հանդես է գալիս «Լացիոյի» Մ-19 տարեկանների թիմում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 7 հանդիպում` դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բենիտո Մուսոլինի, Լացիո, Լուիս Ֆելիպե, Մաուրիցիո Սարի, Մատիա Ձականի, Ռոմանո Ֆլորիանի Մուսոլինի, Վերոնա, Ֆրանչեսկո Աչերբի