Կոնգոյի կանանց Մ-20 հավաքականի ֆուտբոլիստները գիշերել են դրսում🎥
Կոնգոյի Դեմոկրատական Հանարապետության կանանց Մ-20 հավաքականի ֆուտբոլիստները ստիպված են եղել Կամերունի մայրաքաղաք Յուանդեում գիշերել դրսում։
Ինչպես տեղեկացնում է Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային խորհրդի` Fifpro-ի գլխավոր քարտուղար Յոնաս Բյեր-Հոֆմանը, Կոնգոյի ֆուտբոլի ֆեդերացիան չի հոգացել հյուրանոցի ծախսերը, ինչից հետո ֆուտբոլիստները որոշել են գիշերել դրսում։
Հատկանշական է, որ առավոտյան ֆուտբոլիստներն իրենց մարզումն անցկացրել են հենց փողոցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնգոյի կանանց Մ-20 տարեկանների հավաքական