Կումանն իր հայտարարությունը չի համաձայնեցրել ակումբի մամուլի բաժնի հետ
Ինչպես արդեն տեղյակ եք, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը սեպտեմբերի 22-ին ներկայացել է մամուլի ասուլիսի, սակայն, լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն, հանդես է եկել հայտարարությամբ ու լքել սրահը։
Ըստ AS-ի ունեցած տեղեկությունների` հոլանդացի մասնագետն իր ելությը չի համաձայնեցրել ակումբի մամուլի բաժնի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` Կումանի ելույթն անակնկալ է եղել ինչպես այդ բաժնի աշխատակիցների, այնպես էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։
Նշվում է, որ Կումանի ելույթի մասին տեղյակ են եղել միայն «Բարսելոնայի» 4 ավագները` Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն, Սերժի Ռոբերտոն ու Ժորդի Ալբան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ռոնալդ Կուման