Հալանդի հիասքանչ գոլի տեսանյութն ավելի քան 2 մլն դիտում է հավաքել 🎥

Հալանդի հիասքանչ գոլի տեսանյութն ավելի քան 2 մլն դիտում է հավաքել 🎥

20/09/2021 - 21:21

Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթել է «Ունիոն Բեռլինին»։

Այդ խաղում դորտմունդյան ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։

Հատկապես տպավորիչ է ստացվել նրա երկրորդ գոլը, երբ Հալանդը 84-րդ րոպեին, պայքարի մեջ մտնելով մրցակցի պաշտպաններից Ռոբին Կնոխեի հետ, ոտքը մեկնել է և «կախած» հարվածով դարձել պարզապես հիասքանչ գոլի հեղինակ։

Բունդեսլիգայի Twitter-ի պաշտոնական էջը տեղադրել է այդ գոլի տեսանյութը, որը 24 ժամվա ընթացքում հավաքել է ավելի քան 2 մլն դիտում։

Տեսանյութը ներկա պահին ունի 2.1 մլն դիտում։

Հավելենք, որ Էրլինգ Հալանդը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում անցկացրած 5 խաղում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ ու «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023