Գրիզմանը վերադառնում է Ատլետիկո Մադրիդ
Ամառային տրանսֆերային պատուհանի փակմանը հաշված ժամեր են մնացել. ակումբները փորձում են վերջին գործարքներն իրականացնել։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը վերադառնում է «Ատլետիկո Մադրիդ»։
«Հնդկացիները» մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը կվարձակալեն 30-ամյա հարձակվողին, ինչից հետո 40 մլն եվրոյով կգնեն նրա ամբողջական տրանաֆերային իրավունքները։
Գրիզմանի ու «Ատլետիկոյի» միջև պայմանագիրը կնքվելու է «2+1» ձևաչափով։
Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը 2019 թ. ամռանը հենց «Ատլետիկոյից» էր 120 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրել է 102 հանդիպում` դառնալով 35 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է «Ատլետիկոյին», ապա ֆրանսիացի հարձակվողը մադրիդյան ակումբի գույները պաշտպանել է 2014-2019 թթ.։ Գրիզմանը «հնդկացիների» մարզաշապիկով անցկացրել է 257 հանդիպում` դառնալով 133 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո