Իտալական գրանդն ավարտին է հասցրել Լոկատելիի տրանսֆերը
«Սասուոլոյի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մանուել Լոկատելին կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբներն օգոստոսի 17-ին հասել են վերջնական համաձայնության։
Աղբյուրի փոխանցմամբ` թուրինյան ակումբը մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը կվարձակալի 23-ամյա կիսապաշտպանին, որի ավարտից հետո 35 մլն եվրոյի դիմաց կգնի նրա տրանսֆերային ամբողջական իրավունքները։
Իտալացի կիսապաշտպանը «բյանկոներիների» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Կողմերը տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարեն շատ շուտով։
Ռոմանոն հաստատում է, որ Լոկատելին եղել է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավոր տրանսֆերային նպատակը, իսկ ինքը` ֆուտբոլիստը, ցանկացել է տեղափոխվել միայն «Յուվենտուս»։
Հիշեցնենք, որ Մանուել Լոկատելին «Սասուոլոյի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 99 հանդիպում` դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# իտալիայի հավաքական, Մանուել Լոկատելլի, Յուվենտուս, Սասուոլո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո