Գվարդիոլա. «Ո՛չ ՖԻֆԱ-ն, ո՛չ էլ ՈՒԵՖԱ-ն հանգստի հնարավորություն չեն տալիս»
Չնայած Անգլիայի Սուպերգավաթի շրջանակում «Լեսթերից» կրած պարտությանը (0:1)` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դրական է գնահատել իր թիմի խաղը.
«Մենք, իրոք, լավ հանդիպում անցկացրինք։ Մրցաշրջանի այս փուլում մենք լավ խաղացինք` հատկապես երկրորդ խաղակեսում։
Մենք արեցինք առաջին քայլը, որպեսզի փորձենք կրկին ստեղծել լավ թիմ, որը կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար, սակայն ո՛չ ՈՒԵՖԱ-ն և ո՛չ էլ ՖԻՖԱ-ն մարզիչներին և ֆուտբոլիստներին հանգստի հնարավորություն չեն տալիս»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Հավելենք, որ անգլիական Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 13-ին, իսկ «Մանչեսթեր Սիթին» 1-ին տուրի իր հանդիպումն անցկացնելու է ամսի 15-ին և հյուրընկալվելիս կմրցի «Տոտենհեմի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2021/22 մրցաշրջան, Անգլիայի սուպեր գավաթ, ԱՊԼ, Լեսթեր, Մանչեսթեր-Սիթի, ՈւԵՖԱ, Պեպ Գվարդիոլա, Տոտենհեմ, ՖԻՖԱ