Հայտնի է, թե որ խաղահամարի ներքո է հանդես գալու Մեսսին, եթե տեղափոխվի ՊՍԺ

Հայտնի է, թե որ խաղահամարի ներքո է հանդես գալու Մեսսին, եթե տեղափոխվի ՊՍԺ

07/08/2021 - 01:27

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լեո Մեսսին շատ մոտ է ՊՍԺ տեղափոխությանը։

Ինչպես տեղեկացնում է Telefoot-ի լրագրող Ժուլյեն Մեյնարդը, եթե, ի վերջո, արգենտինացի ֆուտբոլիստը տեղափոխվի փարիզյան ակումբ, ապա ընտրելու է «19» համարը, որի ներքո իր կարիերայի սկզբնամասում խաղացել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ` Նեյմարը Մեսսիին առաջարկել է «10» համարը, որի ներքո 34-ամյա ֆուտբոլիստը խաղացել է «Բարսելոնայի» կազմում, սակայն վերջինս մերժել է իր նախկին թիմակցին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023