Լինեկեր . «Մորատան մեծ միջնամատ ցույց տվեց բոլորին»
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 5:3 հաշվով լրացուցիչ ժամանակում թրիլլերային հաղթանակ տարավ Խորվաթիայի ընտրանու նկատմամբ` նվաճելով մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Շվեյցարիայի դեմ։
Այդ խաղում իսպանացիների հաղթական գնդակը լրացուցիչ ժամանակում խփեց Ալվարո Մորատան` 100-րդ րոպեին հաշիվը դարձնելով 4:3։
Twitter-ի իր միկրոբլոգում այդ հանիպման տպավորություններով է կիսվել Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը, ով ներկայումս ֆուտբոլային փորձագետ է աշխատում հեղինակավոր BBC հեռուստաալիքում.
«Ինձ դուր է գալիս, որ Լուիս Էնրիկեն վստահում է Մորատային։ Եվ դուր է գալիս, որ Մորատան մեծ միջնամատ ցույց տվեց բոլորին,ովքեր սպառնում էին նրան սոցցանցերում»,- գրել է Լինեկերը։
Հիշենենք, որ Ալվարո Մորատան Եվրո-2020-ի խմբային փուլի ավարտից հետո լուրջ քննադատության էր ենթարկվել, քանի որ չէր կարողանում իրացնել իր գոլային պահերը, նույնիսկ Սլովակիայի դեմ խաղում (5:0) վրիպեց 11-մետրանոց նշակետից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Մորատա, Անգլիայի հավաքական, Գարի Լինեկեր, ԵՎՐՈ-2020, Իսպանիայի հավաքական, Լուիս-Էնրիկե, Խորվաթիայի հավաքական