ՀՖՖ. «Ֆերնանդեշը նախքան Եվրո-2020-ը որոշել է խաղալ Հայաստանի Մ-21 հավաքականում» 🎥
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում` արտացոլելով Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի պաշտպան Կարեն Մուրադյանի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի արտաքին նմանությունները։
Բացի դրանից, երկու ֆուտբոլիստներն էլ նույն կերպ են իրացնում 11-մետրանոց հարվածը։
ՀՖՖ-ն հետևյալ կերպ է վերնագրել այդ տեսանյութը.
«Տպավորություն է, թե «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը Եվրո-2020-ից առաջ որոշել է խաղալ Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականում»։
Հավելենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը ներկա պահին գտնվում է Ֆարերյան Կղզիներում և նախապատրաստվում է Եվրո-2023-ի որակավորման փուլի առաջին տուրի Ֆարերյան Կղզիներ Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 8-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրունո Ֆերնանդեշ, ԵՎՐՈ-2020, Կարեն Մուրադյան ԲԿՄԱ, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, Հայաստանի-Մ-21-հավաքական, ՀՖՖ, Մանչեսթեր-Յունայթեդ